Wildberries-ը անվճար ուսուցողական սեմինար կկազմակերպի Կապանում

15.07.2025 15:34
592

Հուլիսի 18-ին՝ ժամը 13:00-ին, Կապանի մշակույթի կենտրոնում տեղի կունենա ուսուցողական սեմինար գործող և սկսնակ ձեռնարկատերերի համար, որը կազմակերպում է Wildberries-ը։

Կայանալիք սեմինարը կդառնա հարթակ՝ գիտելիքների և գործնական խորհրդատվության փոխանակման համար` առցանց միջավայրում բիզնես սկսելու և զարգացնելու վերաբերյալ։ Wildberries-ի առաջատար մասնագետները կներկայացնեն այն հնարավորությունները, որոնք հարթակն առաջարկում է ձեռնարկատերերին՝ սկսած գրանցման առաջին քայլերից մինչև վաճառքի ծավալների աճ՝ օգտագործելով Wildberries-ի բիզնես գործիքակազմը։

Հատուկ ուշադրություն է դարձվելու Wildberries-ի պատվերների հանձնման կետերի ցանցի զարգացմանը՝ որպես մարզերի համար արդյունավետ և հասանելի փոքր բիզնեսի մոդել։ Մասնակիցները կիմանան, թե ինչպես կարելի է նվազագույն ներդրումներով բացել պատվերի ստացման կետ՝ ներկայացնելով հայտ առցանց եղանակով՝ պարզեցված ընթացակարգով։

Կրթական նախաձեռնությունը միտված է նաև երիտասարդների և սոցիալապես խոցելի խմբերի ներգրավմանը ձեռնարկատիրական գործունեության մեջ՝ առաջարկելով ժամանակակից գործիքներ և իրական աջակցություն մեկնարկային փուլում։

Սեմինարին մասնակցությունն անվճար է։ Ծրագրի մանրամասները ստորեւ.

 

Ամսաթիվ․ հուլիսի 18
Վայր․ Մշակույթի տուն, Քաղաք Կապան, Սյունիքի մարզ

Միջոցառման ծրագիր

13:00 — Հյուրերի ընդունելություն և գրանցում
13:30 — Սեմինար երիտասարդների և սկսնակ ձեռնարկատերերի համար (PRO WB ծրագիր)
• Առցանց միջավայրում բիզնես սկսելու հիմունքներ
• Զարգացման հնարավորություններ Wildberries շուկայի միջոցով
• Գրանցում և վաճառքի մեկնարկ
• Սկզբնական աջակցության միջոցներ և ինտեգրում Wildberries առցանց հարթակ

14:10 — Wildberries պատվերների ստացման կետերի ցանցի զարգացում
• Տարածաշրջանների համար հասանելի փոքր բիզնեսի պարզ մոդել
• Գործընկերային պայմաններ՝ նվազագույն ներդրումներով
• Պատվերների ստացման կետերի բացման համար առցանց հայտի պարզեցված ձև
• Լրացուցիչ հաճախորդների հոսք և կայուն եկամուտ

14:40 — Ընդմիջում
15:00 — Սեսիա գործող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար
• Wildberries-ի կարճ ներկայացում որպես աճի հարթակ
• Շուկայի գործիքների ակնարկ
• Հարց ու պատասխան, կենդանի շփում ընկերության ներկայացուցիչների հետ

15:40 — Ամփոփում և նեթվորքինգ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40