ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԸ 5-ՐԴ ՏԵՂՈՒՄ ԷՐ

03.08.2018 21:13
1751

Այսօր Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանն ընդունեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցած եւ հաղթանակներով վերադարձած սյունեցի ընտանիքներին:

Եզրափակիչն անց է կացվել հուլիսի 24-28-ը Ծաղկաձորում, դրան մասնակցել է ՀՀ 10 մարզերը, Երեւանը եւ Արցախի Հանրապետությունը ներկայացնող 144 ընտանիք:

Առանձին պայքարով մրցել են ընտանիքի կազմում հաշմանդամ անձ ունեցող ընտանիքները: 

Սյունիքից մարզային փուլում հաղթած 13 ընտանիք է մրցել Ծաղկաձորում  եւ պատվով հանդես գալով մրցույթում՝ միայն 2 միավոր չի հերիքել Սյունիքի թիմին ընդհանուր պայքարում 3-րդ մրցանակային տեղ նվաճելու համար, գրավել են 5-րդ հորիզոնականը: Այդուհանդերձ, 2 ընտանիք տարբեր տարիքային խմբերում մրցանակային տեղ է  զբաղեցրել՝ Անդրեասյանների ընտանիքը(Կապան)՝ 1-ին տեղ, Հարությունյանների ընտանիքը(Կապան)՝ 2-րդ տեղ: Նրանց Սյունիքի  մարզպետը նվեր հանձնեց, իսկ Ծաղկաձորում Կարեն Համբարձումյանի կողմից նվերներ էին ստացել Սյունիքի բոլոր ընտանիքները:

Մրցույթի 6 մարզաձեւերից յուրաքանչյուրում եւս անհատական հաղթողներ են եղել ու մրցանակ ստացել: Անհատական մրցույթում սյունեցիներն ունեցան երկու 1-ին , չորս 2-րդ, երեք 3-րդ տեղ:

Մրցույթն այս տարի անց էր կացվում 15-րդ անգամ, եւ քանի որ Կ.Համբարձումյանը զբաղվածության պատճառով չէր կարողացել լինել Ծաղկաձորում, մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը նրան փոխանցեց հոբելյանական մրցանակը:

Մարզպետը շնորհավորեց մրցույթին մասնակցած եւ Սյունիք հաղթանակներ բերած ընտանիքներին՝  նշելով, որ պատրաստ է աջակցել ամեն ինչով, որպեսզի  հաջորդ տարի այս մրցույթում մարզն առավել լավ արդյունքներ ունենա:

Մարզական ընտանիքների անդամներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Սյունիքի մարզպետին՝ ցուցաբերած ուշադրության համար:

syunik.mtad.am

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24