Ընդհատված ստեղծագործական ուղի․ Գարեն  Զադայան

08.09.2025 12:14
1470

Ծնվել է 1953թ․ օգոստոսի 24-ին Վերիշեն գյուղում, որի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո շարունակել է կրթությունը Երևանի Սարյանի անվան ուսումնարանում ՝ մասնագիտանալով փայտի գեղարվեստական մշակման մեջ։

Նրա կրթությունն ու առաջին քայլերն արվեստում հիմք դրեցին ստեղծագործական ակտիվ գործունեության, որը տևեց տասնյակ տարիներ ու իր հետքը թողեց Հայաստանի տարբեր անկյուններում։ Նրա ստեղծած խաչքարերը, հուշակոթողները, քանդակները ոչ միայն գեղագիտական արժեք են ներկայացնում, այլև խորն ազգային ու հոգևոր խորհուրդ ունեն։ Մասնավորապես, Արցախյան ազատամարտի հերոսներին և 44-օրյա պատերազմի նահատակներին նվիրված հուշակոթողները վկայում են հերոսների հանդեպ նրա հարգանքի ու պատկառանքի մասին։

Բերդաձորում տեղադրված խաչքարը, որը նվիրված է Արցախյան առաջին պատերազմի զոհերին, Գարեն Զադայանի ամենանշանակալից աշխատանքներից է, որի լուսանկարները չեն պահպանվում։

Հարժիսի միջնակարգ դպրոցի բակում տեղադրված է Արցախյան ազատամարտի հերոս Համլետ Մինասյանի արձանը, որը հիշեցնում է մեր քաջ հայրենակցի սխրանքը։

Տեղ համայնքում Զորավար Անդրանիկի հիշատակին նվիրված հուշակոթողը նույնպես կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի մշակութային կյանքում։

Իր ստեղծագործական ուղին զուգակցել է նաև հանրապետական նշանակության նախագծերին մասնակցություն ունենալով։ Նրա վարպետությունն ու նրբագեղ ձեռագիրը տեղ են գտել Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի նախշաքանդակների վրա։

Գարեն Զադայանը ոչ միայն արվեստագետ էր, այլև նվիրված ուսուցիչ, ով իր գիտելիքներն ու հմտությունները սիրով փոխանցել է սերունդներին։  Ուսուցանել է քանդակագործություն 20-ից ավելի աշակերտի, որոնցից շատերն այսօր հայտնի քանդակագործներ են Գորիսի տարածաշրջանում։

Նրա թողած ժառանգությունը բազմաշերտ է՝ հուշաղբյուրներից ու խաչքարերից մինչև բարդ քանդակներ։ Այսօր էլ, երբ ամեն անգամ արևի ճառագայթները դիպչում են Զադայանի կերտած խաչքարերին, թվում է՝ վարպետը ժպտում է՝ ասելով, որ քարն ունի հիշողություն, իսկ արվեստը՝ հավերժության այցեքարտ։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40