Էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում պահանջում է բնության պահպանության և զբոսաշրջային հոսքերի արդյունավետ կառավարման համադրություն

29.05.2026 17:17
347

Զբոսաշրջային հոսքերի աճին զուգահեռ Հայաստանում առավել արդիական է դառնում բնության պահպանության հարցը։ Այս համատեքստում էկոտուրիզմի զարգացումը դիտարկվում է որպես կայուն գործընթաց, որի հիմքում պետք է լինեն շրջակա միջավայրի պահպանությունը, սոցիալական պատասխանատվությունը և տնտեսական զարգացման հավասարակշռված համադրությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր  ՊՈԱԿ-ի  զբոսաշրջության  ավագ մասնագետ- հանրության հետ կապերի պատասխանատու  Մարիա Պետրոսյանը  նշել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առանցքային դեր ունի այս գործընթացում՝ համակարգելով բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն ու ապահովելով դրանց պահպանության քաղաքականության իրականացումը։ Բնության հատուկ պահպանվող տարածքները, իրենց հարուստ կենսաբազմազանությամբ և լանդշաֆտային առանձնահատկություններով, միաժամանակ էկոտուրիզմի զարգացման կարևոր ներուժ ունեցող գոտիներ են։

Էկոտուրիզմը հաճախ նույնացվում է կայուն զբոսաշրջության հետ, սակայն այն ավելի նեղ և հստակ ուղղություն է, որը հիմնված է պատասխանատու ճանապարհորդության գաղափարի վրա։ Այն ենթադրում է այցելություն հնարավորինս անխաթար բնական տարածքներ՝ նվազեցնելով բնական պաշարների օգտագործումը, պահպանելով տեղական մշակույթը, խթանելով տեղական արտադրանքի և ծառայությունների սպառումը և նպաստելով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Այս մոտեցումը ներառում է բնական ռեսուրսների խնայող օգտագործում, մշակութային արժեքների պահպանում և համայնքային ակտիվ ներգրավվածություն։ Տեղի բնակիչները ներգրավվում են որպես զբոսավարներ, հյուրընկալության կազմակերպիչներ և տարբեր ծառայություններ մատուցողներ՝ դառնալով զբոսաշրջային շղթայի կարևոր մասնակիցներ։

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է էկոտուրիզմի նկատմամբ հետաքրքրության աճ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող պահպանվող տարածքներում իրականացվում են ենթակառուցվածքային և զարգացման ծրագրեր՝ ստեղծվում են քայլարշավային արահետներ, վրանային գոտիներ, տեղեկատվական կենտրոններ, ինչպես նաև ընդլայնվում է համագործակցությունը տեղական համայնքների հետ։

Միևնույն ժամանակ, ոլորտի զարգացումը պահանջում է հստակ վերահսկողություն և կարգավորում։ Ոչ բոլոր բնության այցելություններն են համապատասխանում էկոտուրիզմի սկզբունքներին։ Մասնավորապես, որոշ արկածային գործունեություններ, օրինակ՝ ջիփինգը, կարող են հանգեցնել աղմուկային աղտոտման, հողի դեգրադացիայի և բնական միջավայրերի խաթարման։ Այդ պատճառով կիրառվում են վերահսկողական մեխանիզմներ՝ սահմանափակ մուտք, թույլտվությունների համակարգ, սեզոնային կարգավորումներ և ուղեկցվող այցելությունների պահանջներ։

«Հայաստանը էկոտուրիզմի զարգացման լայն հնարավորություններ ունի։ Սյունիքի մարզում առանձնանում են «Զանգեզուր» կենսոլորտային համալիր տարածքները, Գեղարքունիք մարզում՝ Սևանա լիճը, Արարատ մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, իսկ Տավուշ մարզում՝ «Դիլիջան» ազգային պարկը։ Էկոտուրիզմի զարգացման ներուժ ունեն նաև Լոռու, Արմավիրի և Շիրակի մարզերի պահպանվող տարածքները»,- նշել է  Պետրոսյանը։  

Բնության մեջ վարքագծի կանոնների պահպանումը պարտադիր պահանջ է։ Այցելուները պետք է չաղտոտեն միջավայրը, չվնասեն բուսական և կենդանական աշխարհը, չշեղվեն սահմանված արահետներից և խուսափեն հրդեհային ռիսկերից։ Այս կանոնները կարևոր են ինչպես բնության պահպանության, այնպես էլ այցելուների անվտանգության ապահովման համար։

Էկոտուրիզմը նաև կարևոր տնտեսական նշանակություն ունի համայնքների համար՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, զարգացնելով հյուրատնային տնտեսությունը և խթանելով տեղական արտադրանքի իրացումը։ Սակայն ոլորտի զարգացումը պետք է իրականացվի հավասարակշռված ձևով, որպեսզի տնտեսական շահը չվնասի բնապահպանական առաջնահերթություններին։

Մարիա Պետրոսյանի խոսքով՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը շարունակաբար իրականացնում է նոր ուղղությունների ուսումնասիրություն, գործող արահետների բարելավում և էկոտուրիզմի զարգացման ծրագրերի ընդլայնում՝ նպատակ ունենալով ապահովել ոլորտի կայուն զարգացումն ու շրջակա միջավայրի արդյունավետ պահպանությունը։

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08