Երեկո` Ուբակի արվեստանոցում

18.04.2019 12:43
2168

Կապանի արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ` ստեղծել մի միջավայր, որտեղ հնարավորություն կունենան հանդես գալ կապանցի ստեղծագործողները, երաժիշտները, նկարիչները, դերասանները, մտավորականները։ Անդրանիկ նախաձեռնությունը «Երեկոն` Ուբակի արվեստանոցում» խորագիրն էր կրում։ Արվեստանոց այցելողները ոչ միայն հաղորդակցվեցին Ռուբեն Կոստանդյանի (Ուբակ) արվեստին, այլեւ հանդես եկան երաժշտական կատարումներով` դասական, ժողովրդական, ժամանակակից։ Երեկոյի մասնակիցները մտերմիկ մթնոլորտում իրենց խոսքերն ու հույզերը փոխանցեցին միմյանց։ Դե իսկ միջոցառումը մի պատեհ առիթ էր` ծանոթանալու Ուբակի ստեղծագործական աշխարհին, գեղանկարչի անցած ճանապարհին։

Ռուբեն Կոստանդյանը 1976 թ. ավարտել է Կապանի արվեստի դպրոցը։ Փորձեց ընդունվել գեղարվեստաթատերական ինստիտուտ, մասնագիտությունն անցավ, իսկ պատմություն առարկան չկարողացավ հաղթահարել։ Ծառայություն բանակում, որից հետո այլեւս ցանկություն չունեցավ շարունակել ուսումը։ Կյանքում ունեցավ ուսուցիչներ` Վահրամ Խաչատրյան, Մարատ Նուրիջանյան, Ռաֆիկ Ավագյան, Ռոմեն Ղոնյան, Ռոբերտ Կամոյան, ումից շատ բան է սովորել։ Հիշում է, որ նկարչական դպրոցում սովորելիս, Վահրամը ոգեւորեց իրեն, ասելով` շատ հետաքրքիր նկար ես արել։

1991-ի մարտին գեղանկարչական աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսն ունեցավ հայրենի քաղաքում։ Նրա անդրանիկ ցուցահանդեսի մասին թղթակցություն էի գրել «Ղափան» շրջանային թերթում։ Երիտասարդ գեղանկարչին բարեմաղթանքի խոսքեր ասողների պակաս չկար։ Հաճելի առիթով խոսք ասաց Ռոբերտ Կամոյանը. «Այսօր մի սքանչելի երեւույթի ծննդյան վկան ենք բոլորս։ Կապանում բացվում է մի ցուցահանդես, որի ստեղծագործությունների հեղինակը թեեւ երիտասարդ է, բայց նրան միանգամայն մատչելի են գույնի եւ գծի լեզուն։ Ռուբենին ճանաչում եմ փոքրուց, երբ նկարչական դպրոց էր հաճախում։ Շնորհալի երեխաներ շատ կային, բայց ոչ բոլորը քայլեցին արվեստի դժվարին ճանապարհով։ Ռուբիկը հավատարիմ մնաց իր նախասիրությանը...»։

Ուբակը միշտ էլ ակնածանքով է տվել իր ուսուցիչների անունները, բայց նաեւ  շատ է զբաղվել ինքնակրթությամբ, ուսումնասիրել համաշխարհային արվեստը, նաեւ շեշտում է, որ իր ուսուցիչը բնությունն է եղել։ Հետո հիշում է, որ պատանի տարիքում շատ է օգտվել հայրենի գյուղի` Վաչագանի գրադարանից, մորաքույրն էր գրադարանավարուհին` Նժդեհի զինակից Նավասարդի դուստրը։ Եվ ընդհանրապես նրա մտապատկերում մանկուց դաջվել էին վաչագանյան բնապատկերները` Խուստուփ սարը, սարից սկիզբ առնող գետը, անտառամիջյան արահետները, գյուղի կոլորիտային մարդիկ` Լեզի բիբին, մյուսները։

Աստիճանաբար եկավ ճանաչումը, Կապանից հետո անհատական ցուցահանդեսներ ունեցավ Երեւանում (երեք անգամ), Դնեպրոձերժինսկում, Մոսկվայում (երկու անգամ 1999-ին եւ 2010-ին), 2008-ին Դուբայում ցուցադրվեցին նրա կտավները, իսկ 2017-ին եւ 2018 թվականին Փարիզում բացվեց նրա գեղանկարների անհատական ցուցահանդեսը։ Ֆրանսիացի արվեստասերի համար հատկապես նորություն էին գեղանկարչի գծանկարները։ Նրա աշխատանքները գտնվում են տարբեր երկրների արվեստի երկրպագուների հավաքածուներում` Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Ֆրանսիա, Լեհաստան, Բելգիա, Ռուսաստանի Դաշնություն եւ այլն։

Պատեհ առիթը բաց չթողեցի մի քանի հարցեր տալու գեղանկարչին։

Կա՞ մի նկար, որից դժվարությամբ է բաժանվել. «Կան նկարներ, որոնք մտնում են մեջդ ու դուրս չեն գալիս։ Այսպիսի մի հետաքրքրական դեպք պատմեմ. մի բելգիացի եկել էր Կապան, լինելով իմ արվեստանոցում, ցանկացել էր մի գեղանկար գնել։ Բնակվում էր Իտալիայում, ասում էր Բելգիայում պիտի տուն ունենամ եւ սեփական տանիք ունենալու խորհուրդը փաստորեն սկսվում էր այդ գեղանկարով»։

Գույներից նախընտրում է կարմիրը եւ կապույտը, ինչպես գեղանկարչությունն ու գրաֆիկան։ Իսկ ի՞նչ ասել է գույնի եւ գծի լեզու, որոնց տիրապետելը պարզապես անհրաժեշտություն է յուրաքանչյուր նկարչի համար. «Մեկը մյուսին չպիտի խանգարի, գույնը չպիտի ճնշի գծին եւ ընդհակառակը, ինչպես նվագախմբում երաժշտական գործիքներից յուրաքանչյուրն իր դերն ունի։ Նույնն էլ գեղանկարչության մեջ է` գիծը գիծ է, գույնը` գույն, մոտեցումը` մոտեցում եւ այլն»։

Ի՞նչ է զգում գեղանկարիչ Ռուբեն Կոստանդյանը նկարակալի առաջ` վրձինը ձեռքին. «Յուրաքանչյուր նկարիչ կանգնելով նկարակալի առաջ, ասես մենամարտի է դուրս գալիս, ժամանակը կասի` թե ով է հաղթողը»։

Ո՞ր թեմատիկան է հոգեհարազատ գեղանկարչին. «Ազատ մոտեցումն եմ դավանում, «բլյուզն» է ինձ հետաքրքրում, իմ նկարչությունը նմանեցնում եմ «բլյուզի»։ Նկարը սկսում եմ, եւ չգիտեմ` ի՞նչ ավարտ է ունենալու։ «Բլյուզի» այդ հնարավորությունը հենց հոգեհարազատ է ինձ, երբ հավաքվում են մի քանի հոգի, մեկը սկսում է, իսկ մյուսը շարունակում...»։

Ունի՞ արդյոք թեմատիկ նկարներ. «Թեմա հասկացությունը հանել եմ մեջիցս, պարզապես սկսում եմ նկարը, եւ վերջում ինքն ինձ հուշում է, ինչպես պիտի լինի ավարտը։ Սեւակն ասում էր, չէ՞, ես Աստծո քարտուղարն եմ։ Եվ դա պատահական չէ»։

Այնուամենայնիվ, նշենք, որ Ուբակն ունի թեմատիկ նկարներ, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խորանը զարդարում է Աստվածամոր պատկերը մանկան հետ, երկու նկարներ եւս` Սուրբ Մեսրոպ Մաշտոց, մյուսը` Գրիգոր Նարեկացի եւս եկեղեցում են տեղ գտել։ Ամերիկացիները պատվիրել են նկարել Քրիստոսի ծնունդը եւ Հարությունը։ Այդ նկարներն արվեստանոցում են։

Ո՞ւմ է նախընտրում գեղանկարչության մեծերից. «Տարբեր տարիքում տարբեր ոգեւորվածություններ են եղել. վաղ շրջանում Էժեն Դելակրուա, Ժենիկո, Վան Գոգ, Սեզան, Պիկասսո, հայ գեղանկարիչնեից` Սարյան, Մինաս, Ժանսեմ։ Դե իսկ Արշիլ Գորկին հզոր է...»։

Գեղանկարչի արվեստի մասին կարծիք հարցրի  վերոնշյալ երեկոյի մասնակից, Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանից. «Ի՞նչ կարելի է ասել Ռուբեն Կոստանդյանի արվեստի մասին։ Նայելով նրա նկարները` կարող եմ ասել` մեծ ներքնաշխարհ ունեցող անձնավորություն, խորաթափանց արվեստ, գույների ներդաշնակության աներեւակայելի համադրում, որից լույս է ճառագում, որովհետեւ այն, ինչ անթեղված է նրա ներսում, արտահայտվում է նրա արվեստի մեջ, եւ նրա նկարում առկա վեհությունը դառնում է նաեւ հասարակության հարստությունը։ Ընդհանրապես յուրաքանչյուր ճշմարիտ արվեստագետ մատուցում էայն, ինչ իր մեջ գտնվում է, լինի դա երաժշտության, գույնի կամ խոսքի միջոցով։ 

Լինելով Ռուբեն Կոստանդյանի արվեստանոցում` զգում ես այդ վեհությունը։ Իսկ այս երեկոն հաջողված էր, որովհետեւ մի արվեստանոցում մեկտեղված են արվեստով ապրող ու շնչող մարդիկ։ Ցանկալի է, որ նման երեկոներն ավելի հաճախակի լինեն եւ մեծ շրջանակ ընդգրկեն։ Որովհետեւ կան մարդիկ, ովքեր ուղղակի պահանջ ունեն նման մթնոլորտում արտահայտվելու, կիսվելու իրենց խոհերով, զգացմունքներով»։

Իսկ Ուբակը նեղսրտում է այն առիթով, որ Կապանում մի քանի տասնամյակ առաջ եղած բոհեմական միջավայրը պակասում է, եթե չասենք` վերացել է։ Երբ արվեստագետները, ընդհանրապես ստեղծագործողները հավաքվում էին մի հարկի տակ` մի սրճարանում, մտքեր փոխանակում, խոսում իրենց անելիքներից։ Իսկ մեր օրերում գեղանկարիչները հիմնականում հանդիպում են ցուցահանդեսների բացման ժամանակ...

Վահրամ Օրբելյան

 

Հարգանքի տուրք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2026 14:39

ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ

24.04.2026 14:26

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների шվերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին (տեսանյութ)

24.04.2026 12:53

ԱԺ պատգամավորի թեկնածու Գոռ Թադեւոսյանի հայտարարությունը

24.04.2026 12:29

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2026 12:16

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության կապակցությամբ

24.04.2026 12:00

Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն

24.04.2026 10:41

Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը․ Վեհափառ

24.04.2026 10:34

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

24.04.2026 10:27

Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղաuպանnւթյnւն կրկին տեղի չունենա․ Փաշինյան

24.04.2026 10:12

Ղողանջ եղեռնական

23.04.2026 19:27

ԱԺ հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 19 քաղաքական ուժ

23.04.2026 18:53