Ընտրելու իրավունք ունեցողների 0,05%-ը պատգամավորության թեկնածու է

22.11.2018 14:21
1134

ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկության իրավունք ունեցող 2 մլն 574 հազար 916 քաղաքացիների 0,05%-ը պատգամավորության թեկնածու է:

«Արմենպրես»-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից առանձնացրել է արտահերթ ընտրությունների ընտրողների և թեկնածուների թվերի վերաբերյալ ուշագրավ վիճակագրական տվյալները:

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 11 քաղաքական ուժի, որոնց ներկայացրած ընտրական ցուցակներում թեկնածուների ընդհանուր թիվը 1471 է, որը կազմում է քվեարկության իրավունք ունեցող 2 մլն 574 հազար 916 քաղաքացիների 0.05%-ը:

Պատգամավորության թեկնածուների շրջանում կանայք և տղամարդիկ կազմում են, համապատասխանաբար, 39.8% և 60.2%:

Ընտրություններին մասնակցող ուժերից ամենամեծ նախընտրական ցուցակը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքինն է` 182 թեկնածու: Երկրորդը`  «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն է` 174 թեկնածուով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 169 թեկնածուով այս ցուցակում երրորդն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի` 156, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 152, «Մենք» կուսակցությունների դաշինքը` 133, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 131, «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը` 125, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 85, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 83, իսկ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` 81 թեկնածու:

Մարզերի շարքում ամենաշատ ընտրողների թիվն ունի Կոտայքը` 239 հազար 847, իսկ ամենաքիչը` Տավուշի մարզը` 107 հազար 139 ընտրողով: Երևանի ընտրական տարածքներից ամենաշատ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներն ունի Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ տարածքը` 225 հազար 223 ընտրող:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նաև ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին, որի տվյալներով Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին ազգային փոքրամասնությունը եզդիներն են` 35.308,  երկրորդը ռուսները` 11.911, 3-րդը ասորիները` 2.769, 4-րդը քրդերը` 2.162 քաղաքացի:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ.դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Նորայր Շողիկյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08