Ընտրություն չկա, միակ տարբերակը պատվաստվելն է․ Նիկոլ Փաշինյան

05.11.2021 11:34
1146

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կորոնավիրուսային հիվանդացության իրավիճակին։ «Որոշումը կայացվել է՝ բաց տարածքներում դիմակի կրումը պարտադիր է։ Եվ ոստիկանությունը պետք է հետևի ամենայն խստությամբ։ Բայց մենք պետք է մեր քաղաքացիներին շարունակ այն ուղերձը տանք, որ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է, ուրիշ տարբերակ ուղղակի չկա։

Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է։ Մենք տեսականորեն արդեն այն իրավիճակում ենք, եթե տանը սպասող մարդ կա, դա նշանակում է, որ մեր հիվանդանոցներում տեղ չկա այլևս։ Հետևաբար, մարդիկ մահանում են։ Ամեն օր ահազանգեր են, ամեն օր հասկանալիորեն շատ ողբերգական արձանագրումների ենք ականատես լինում։ Բայց մենք շատ վաղուց ենք ասել, որ դրանից խուսափելու միան մեկ տարբերակ կա՝ պատվաստվել»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ լոքդաուն չի հայտարարվելու Հայաստանում։ «Մենք լոքդաունների չենք գնալու, ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք։ Մենք, այո, դիմակների կրումը պետք է հետևողականորեն պահենք և պետք է պատվաստումները անենք մեծ ծավալներով։ Մեր հզորություններն այսօր թույլ են տալիս օրական 25 հազար պատվաստում իրականացնել, բայց օրեր են լինում, որ դրանից քիչ ենք պատվաստում իրականացնում՝ քաղաքացիների ոչ ակտիրվ լինելու պատճառով։ Մենք ունեն պատվաստանյութերի անհրաժեշտ պաշար, ընտրությունը քաղաքացիներինն է, բայց մենք չենք էլ կարծում, որ այդտեղ ընտրություն կա, միակ տարբերակը պատվաստվելն է»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին, մարզպետներին հանձնարարեց հրապարակային ելույթներում անընդհատ շեշտել պատվաստվելու անհրաժեշտության մասին։ «Պետք է մարդկանց փրկել, սրա մասին է խոսքը։ Այսօր կա շատ հստակ պատկեր՝ այն երկրներում, որտեղ կան 80-90 տոկոս պատվաստումներ, այնտեղ գործնականում հարցը լուծված է։ Այսօր մենք շատ մեծ խնդրի առաջ ենք կանգնած, և կառավարությունը բոլոր միջոցները ձեռնարկել է, որպեսզի կարողանանք հաղթահարել։ Մենք մարդկանց խնդրում ենք, որ օգնեն մեզ, որպեսզի մենք կարողանանք օգնել իրենց՝ կորոնավիրուսի մահվան դեպքերը նվազեցնելու համար»,- հավելեց նա։ Փաշինյանը նաև նշեց, որ վարչական լծակները գործի են դրվելու, այնտեղ, որտեղ կա խստացման տեղ, այդ ճանապարհով են գնալու։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25