Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%, դաշինքներինը բարձրացել՝ 8-10%

11.03.2026 19:52
415

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց Ընտրական օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել փետրվարի 7-ից։   

Ըստ փոփոխությունների՝ խորհրդարան կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4 տոկոսի, իսկ դաշինքների շեմը բարձրացել է 8 տոկոս և 10 տոկոս։ 

«Մինչև 3 կուսակցություն դաշինքի կազմում ընդգրկվելու դեպքում անցողիկ շեմը 8 տոկոս է, իսկ 3 և ավելի կուսակցությունների դեպքում դաշինքը պետք է հաղթահարի 10 տոկոսի շեմը»։ 

Միաժամանակ փոփոխվել է գրավի չափը, կուսակցությունների դեպքում գրավի չափը 10 մլն-ից իջեցվել է 7.5 մլն-ի, իսկ դաշինքների պարագայում՝ սահմանվել է 15 մլն։ «Սա արվել է այն միտումով, որպեսզի օրենսդրությունը նպաստի քաղաքական ուժերի խոշորացմանը և գաղափարակից ուժերը հակված լինեն միավորվելու և կուսակցությունները խոշորանան։ Երբ մեզ անհրաժեշտը եղավ ՀՀ-ում գրանցված կուսակցությունների կոնտակտային տվյալներ, էլեկտրոնային փոստ, որպեսզի հնարավորություն ունենաք նրանց նամակներ հղելու՝ ԿԿՀ-ն մեզ 126 կուսակցության տվյալ տրամադրվեց, սակայն ամենայն հավանականությամբ՝ գրանցված կուսակցությունների ցանկը ավելի շատ է։ Այս թիվը 2.5 մլն ընտրող ունեցող երկրի պարագայում կարծում եմ մեծ է։ Եթե օրենսդրությունը նպաստի, որպեսզի ստեղծվեն խոշոր քաղաքական ուժեր, սա շատ կարևոր արդյունք կլինի և կնպաստի ժողովրդավարության զարգացմանը,  ընտրությունների որակի շարունակական բարձրացմանը»,-ասաց ԿԸՀ նախագահը։   

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40