ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում

20.11.2020 19:14
1692

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջը, այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:

«Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ գլխավոր տնօրենը պաշտոնապես տեխնիկական օգնություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որի ներկայացուցիչները մինչ օրս չէին կարող այցելել այդ տարածքներ: Նրանք կարող էին դաշտային առաքելություն իրականացնել բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, որպեսզի կազմեին տարածաշրջանի ժառանգության առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական ցուցակը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի պայմաններ ստեղծի նման առաքելության համար: Նախաձեռնվել են բարձր մակարդակի խորհրդակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միջազգային կազմակերպության ղեկավարը հավելել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի են ունեցել նոյեմբերի 18-ին:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24