Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի. պատճառը ՀՀ սահմաններին տիրող իրավիճակն է

14.05.2021 15:59
1091

ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

ՀՀ ԱԺ–ն այսօր` մայիսի 14-ին, ժամը 18.00-ին արտահերթ նիստ կգումարի` քննարկելու Սյունիքում ու Գեղարքունիքում ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվող նիստի վերաբերյալ որոշումը կայացվել է ԱԽ խորհրդի նիստում։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երեկ` մայիսի 13-ին, հայտարարել էր, որ հանդես է գալիս ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ` Սյունիքում ու Գեղարքունիքում ՀՀ սահմաններում ստեղծված ճգնաժամային իրավիճակը քննարկելու նպատակով։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40