Զախարովան արձագանքել է Հայաստանի՝ ՌԴ-ից հեռանալու մասին Օ՛Բրայենի հայտարարությանը

08.08.2024 11:07
726

«ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությունները, որ Հայաստանը ցանկանում է շրջվել Ռուսաստանից, անհիմն են, ՌԴ-ի և Հայաստանի միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց Արևմուտքն անխոնջ ենթարկում է նրանց»,- Ռիա Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է Օ’Բրայենի անհիմն պնդումներին, թե Հայաստանը ցանկանում է շրջվել Ռուսաստանից, դա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի ևս մեկ օրինակ է, ձգտում՝ համաշխարհային հանրության աչքում Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականությունը» հորինելու, որը կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ սոցհարցումների միջոցով իրավիճակը խեղաթյուրելու փորձերը տեսանելի են վերջերս տարածաշրջանի այլ երկրներում:

«Օ՛ Բրայենն ու ընկերները պետք է սովորեն մի պարզ բան՝ մեր երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց Արևմուտքն անխոնջ ենթարկում է նրանց։ Պատմության ընթացքում մենք բազմիցս ուս ենք տվել եղբայրական հայ ժողովրդին, և մենք մտադիր ենք դա անել ապագայում»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ Օ՛ Բրայենը հայտարարել էր, որ ԼՂ-ի կորստից հետո ՀՀ բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40