ՔՆՆԱՐԿՎԵՑ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՄՒՋՆՈՐԴԱԳԻՐԸ

04.04.2019 11:27
1406

Ապրիլի 3-ին Սյունիքի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հայտնաբերված խախտումներն ու դրանց առնչվող՝ ներկայիս քրեական գործերը: 

Այն վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, մասնակցում էին մարզի 4 ՍԱՏԳ-ների (Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի) պետերը, մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալը, Իրավաբանական, Ներքին աուդիտի, Սոցիալական ապահովության բաժինների աշխատակիցները: 

Հիշեցնենք, որ 2018թ. ընթացքում Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման եւ հսկողության ներքո քննվել են 7 քրեական գործեր՝ հարուցված սոցիալական աջակցության Սյունիքի տարբեր՝ Գորիսի, Սիսիանի, Մեղրիի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից առերեւույթ հանցագործություններ կատարելու փաստերով։

2 քրեական գործ սոցիալական ապահովության Գորիսի տարածքային գործակալության 2 աշխատակիցների նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 1 քրեական գործով վարույթ՝ սոցիալական ապահովության Սիսիանի տարածքային գործակալության 1 աշխատակցի նկատմամբ, կարճվել է համաներման ակտ կիրառելու հիմքով, եւս 4 քրեական գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։

Հաշվի առնելով, որ նմանօրինակ գործելաոճը պարարտ հող է ստեղծում հանցավորության աճի համար եւ ելնելով հանցանքի կատարմանը նպաստող պայմանները եւ պատճառները վերացնելու անհրաժեշտությունից՝ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը միջնորդագիր էր ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, որով առաջարկել էր քննարկել Սիսիանի տարածքային գործակալության նշված հանրային ծառայողի, ինչպես նաեւ նմանօրինակ խախտումներ թույլ տված այլ ծառայողների վարքագիծը եւ նրանց պաշտոնավարման հետագա նպատակահարմարությունը։ Բացի դրանից, առաջարկել էր հանձնարարել ձեռնարկելու համապատասխան միջոցներ՝ հետագայում նման արարքների կատարումը բացառելու նպատակով եւ արդյունքների մասին հայտնել Սյունիքի մարզի դատախազություն:

Ապրիլի 3-ի խորհրդակցության ընթացքում մարզի ՍԱՏԳ-ների պետերի ուշադրությունը հրավիրվեց միջնորդագրում նշված խախտումների եւ քաղաքացիների հետ հարաբերություններում աշխատակիցների անթույլատրելի վարքագծի վրա, ու հստակ պահանջ ներկայացվեց խստագույնս միջոցներ ձեռնարկել՝ նրանց կողմից յուրաքանչյուր հակաօրինական գործունեություն բացառելու համար:

Դատախազի բարձրացրած խնդիրները մնում են Սյունիքի մարզային իշխանության ուշադրության կենտրոնում, եւ դրանց վերհանման ու վերլուծության նպատակով՝ մարզպետարանն առաջիկայում նախատեսում է աուդիտորական ուսումնասիրություններ կատարել սոցիալական աջակցության իր բոլոր 4 տարածքային գործակալություններում:

syunik_mtad_am 

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24