Կապանյան բեմահարթակում Ռուսաստանի Դաշնության երգի-պարի հայտնի անսամբլն էր

09.07.2022 11:43
3192

Համերգը նվիրված էր Կարմրադրոշ Անդրկովկասյան սահմանապահ օկրուգի կազմավորման  100-ամյակին: Զորամիավորման անցած ուղու հրամանատարների և զինվորների մասին էին պատմում մշակույթի կենտրոնի ճեմասրահում տեղադրված վահանակները: Մինչ հյուրերը կժամանեին, ներկաներին ողջունեց Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատար Ալեքսանդր Բուրշտինը: Եվ քանի որ հյուրերը ակնհայտորեն ուշանում էին, հանդիսականների համար երգերով հանդես եկան Մեղրու սահմանապահ ջոկատի ինքնագործ խմբի մենակատարներ Արմեն Ալավերդյանն ու Սմբատ Քարամյանը:

Մինչ բուն համերգը սկսելը հանդիսականին բարեմաղթանքներ հղեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության վարչության պետ, գեներալ լեյտենանտ Ռոման Գոլուբնիցկին: Նա նաև գնահատանքի խոսքեր հղեց Մեղրու սահմանապահ ջոկատի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի Հանրապետություններում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորներին: 

Այնուհետև բեմահարթակում Կարմրադրոշ Սևծովյան  նավատորմի երգի-պարի անսամբլն էր՝ Կրասնոդարի երկրամասի Սևաստոպոլ քաղաքից, որի ստեղծման 90-ամյակը լրանում է այս տարի: 70-ից ավելի անդամ ունեցող կոլեկտիվի մի մասն էր ժամանել Կապան, բայց դա էլ բավական էր, որ հանդիսականը մասնակիցը լինի բարձրարվեստ կատարողական արվեստի: Կենսուրախ երգերը և կրակոտ պարերը, անկասկած, հանդիսականի սրտով էին: Համերգին մասնակցում էին Սյունիքի մարզպետը և Կապանի համայնքապետը, զինվորականներ, տարբեր զբաղմունքի և տարիքի մարդիկ:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40