Սյունյաց գահերեց իշխան և զորավար Դավիթ Բեկի ու Սպարապետ Մխիթարի անունները շնորհվեցին Գորիսի վերաշինված փողոցներին

26.12.2022 11:27
4294

Բնության մեջ չկա և չի կարող լինել մի ուժ, որ կարողանա Սյունյաց աշխարհում իմաստազրկել աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը, պատանիների ու աղջիկների ներաշխարհից դուրս մղել հայրենատիրության վեհ զգացումը:

Ռազմահայրենասիրական դաստիարակության և հայրենատեր լինելու գաղափարի առանցքային բաղադրիչներից են մեր հերոս նախնիների հիշատակի հանդեպ պատկառանքը, նրանց կերպարի ու հիշատակի ոգեկոչումը:

Հենց այդ տրամաբանությամբ էր ներհամայնքային վերաշինված երկու փողոցը Սյունյաց գահերեց իշխան ու զորավար Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի անուններով կոչելու արարողությունը:

Սրբազան այդ անուններով փողոցների անվանակոչումը մի քանի խորհուրդ ուներ:

Նախ՝ ավարտվող 2022 թվականը Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական  շարժման 300-ամյակի տարին էր: Դա Սյունիքի պատմության ամենահերոսական էջերից է, որը դարեր շարունակ ոգեշնչել է երկրամասի բնակիչներին, նաև այսօր է ոգեշնչում, ինչի վկայություններից մեկն էլ նշված անվանակոչություններն են: Ասել է թե՝ պատմական այդ իրադարձության հոբելյանն այդպես կամեցան նշանավորել գորիսեցիները:

Մյուս կողմից՝ Սյունիքն ու Արցախը ճակատագրական օրեր են ապրում, և վճռորոշ այս պահին նման անվանակոչությունը նաև նրանց պատգամներին հավատարմություն է նշանակում: Իսկ Դավիթ Բեկի ու Մխիթար զորավարի պատգամը մեկն էր՝ տեր կանգնել մեր հող ու ջրին, արժանապատվորեն դիմակայել թուրքական նկրտումներին, Սյունիքի բռնազավթված տարածքներն ազատագրել թշնամուց:

Առաջինը տեղի ունեցավ Գորիս-Վերիշեն-Ակներ ներհամայնքային 1.4 կիլոմետրանոց ճանապարհի բացումը, որն իրականացվել էր ՀՀ կառավարության ու Գորիսի համայնքային իշխանության համաֆինանսավորմամբ:

«Արհովշին» ՍՊ ընկերությունը մոտ 200 մլն դրամով կարողացել է հրաշալի ճանապարհ կառուցել՝ գետանցում-կամրջով, մոտ 900 գծամետր երկարությամբ հենապատով, ինը մետր երթևեկելի մասով, երկկողմանի մայթերով: Կարգավորվել է փողոցին հարակից տների ջրամատակարարման ցանցը՝ և՛ խմելու ջրի, և՛ ոռոգման ջրի: Նորաշեն փողոցն ապահովվել է նաև արտաքին լուսավորությամբ:

Ահա այդ փողոցն էլ կոչվեց Դավիթ Բեկի անունով:

Այնուհետև տեղի է ունեցել Մխիթար Սպարապետի անունը կրող փողոցի բացումը:

Գորիսի հայտնի դիտակետի մերձակայքով ձգվող՝ մոտ 500 մ երկարությամբ փողոցը յուրօրինակ է իր նշանակությամբ: Այն երթևեկելի մաս չունի, ավելի շուտ ճեմուղի է՝ վեց մետր լայնությամբ, արտաքին լուսավորվածությամբ, նստարաններով ու կանաչ գոտիներով:

Գորիսին քաջածանոթ յուրաքանչյուր ոք տեղյակ է, որ այդ վայրը ոչ միայն գորիսեցիների, այլև քաղաք այցելած ամեն մի զբոսաշրջիկի համար հաճելի վայր է: Ոչ մի տեղից այնպես չեն երևում Գորիս գյուղի երկնահաս քերծերն ու քարանձավները, հին բնակավայրի նշխարներն ու սրբավայրերը, որքան այդ փողոց-ճեմուղուց:

Ծրագիրն իրականացվել է Գորիսի համայնքային միջոցներով (մոտ 120 մլն դրամ) և «Մաստարա» Ա/Կ-ի աշխատանքով:

Դեկտեմբերի 25-ին Գորիս համայնքում մեկ այլ իրադարձություն էլ տեղի ունեցավ: Դեռևս 1980-ականներին կառուցված Վերիշենի մանկապարտեզն էր հիմնանորոգումից հետո դռները բացում գյուղի մոտ 120 երեխայի համար: «Փարոս» հիմնադրամը 42 մլն դրամով մանկապարտեզի տանիքն է փոխել, խոհանոցային մասը նորոգել, չորս նոր խմբասենյակ ավելացրել, ջեռուցման համակարգ կառուցել:

Օրն ամփոփվեց քաղաքային տոնածառի լույսերը վառելով...

Գրիգոր Տաթևացու անունը կրող հրապարակում վեր հառնած ավանդական տոնածառի շուրջ հավաքվել էին ոչ միայն գորիսեցիներ:

Տոնական միջոցառմանը մասնակցում էին Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Գորիսում հանգրվանած արցախցիները: Նրանց տրամադրությունը, որքան տեսանք, ստույգ արտացոլանքն էր այն հավատամքի, որ ոչ մի շրջափակում, ոչ մի ահաբեկչություն ու դաժանություն՝ դրսևորվող թուրք-ազերիների կողմից, չի կարող կոտրել արցախցիների կամքն ու վճռականությունը՝ մինչև վերջ պայքարելու հայոց Արցախի լինելիության համար:

Տոնածառի լույսերը վառելու պատիվն ընձեռվեց Ձմեռ պապին և արցախցի երկու փոքրիկի: Այնուհետև տեղի ունեցավ համերգ, ելույթներ ունեցան «Արցախի ձայներ» խմբի մեներգչուհի Անի Պետրոսյանը, Արցախի «Սայաթ- Նովա» երաժշտական քոլեջի դասախոս Լիլիթ Ավանեսյանը՝ «Շուշի» երգի կատարմամբ, Արցախի «Ասպարեզ» պարային ստուդիայի սաները (գեղարվեստական ղեկավար՝ Լարի Ավանեսյան), Գորիսի «Վահե Մելքումյան» պարային ստուդիայի սաները, ինչպես և Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Գայա Արզումանյանը:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40