Զանգեզուրի կոմբինատի վերաբերյալ կառավարությունը պետք է քաղաքական որոշում ընդունի, այլ լուծում չկա, իրավական որոշումն աներկբայորեն ենթադրում է կոմբինատի գործունեության դադարեցում. Արթուր Գրիգորյան

17.10.2019 20:19
1633

Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նկարում Զանգեզուրի կոմբինատի թափոններն են, որոնք լցվում են Արծվանիկի պոչամբար, և որ այսօրվա վթարի հետևանքով լցվել են Ողջի գետ: Աղտոտման մասշտաբը պատկերացնելու համար ասեմ, որ նկարում պատկերված բոլոր խողովակների հոսքը միասին վերցված՝ փաստորեն նույնպիսի ճնշմամբ ժամեր շարունակ լցվել է գետը: Խնդրի իրավական բնութագիրը հետևյալն է՝

1. Տեղի ունեցածը քրեական հանցագործություն է, բայց կարծում եմ ոչ էկոցիդ, քանի որ էկոցիդը քրեական օրենսգրքում ձևակերպված է որպես ուղղակի դիտավորությամբ իրականացվող արարք: Քննությունը պետք է դա պարզի:

2. Տեսչությունը պետք է Զանգեզուրի կոմբինատում իրականացնի մասնակի ստուգում, և ոչ թե միայն ջրի նմուշառում: Գործող օրենսդրության համաձայն, բացառապես ստուգման արդյունքում կարող է իրականացվել շրջակա միջավայրին պատճառվող վնասի հաշվարկ և տրվել հանձնարարականներ: Բացի այդ, տեսչության լաբորատորինան դեռ չունի տեխնիկական հագեցվածության այն մակարդակը, որ կարողանա լիարժեք հետազոտություն իրականացնել: Դրա համար Քաջարանում ստուգում իրականացնելիս ես առողջապահության նախարարին խնդրել էի, որ իրենց լաբորատորիայում իրականացվեն ջրերի և տիղմի լաբորատոր հետազոտությունները:

3. Բնապահպանական վերահսկողության գործիքակազմը շատ բազմազան է և չի ենթադրում միայն մի քանի գրոշի չափով վնասի հաշվարկ ու տուգանք, ինչպես փորձում են ներկայացնել բնապահպանության ոլորտի այսօրվա պատասխանատուները: Տեսչության ամենաազդեցիկ գործիքը ընկերության տնօրենին տրվող հանձնարարականն է, որը տվյալ դեպքում պետք է լինի՝ "առնվազն Գերմանիայում ընդունելի չափանիշներին համապատասխան" Ողջի գետը ընկերության լցրած թափոններից մաքրելը: Համեմատության համար ասեմ, որ Շվեդիայում հանքարդյունաբերական թափոններով աղտոտված մի փոքր գետակ մաքրելու համար ծախսվել է շուրջ 15 միլիիոն եվրո: Թող սրանք էլ այդքան փող ծախսեն ու մաքրեն, տեսնեմ հաջորդ անգամ էդպիսի ղալլաթ կանե՞ն: Սա է այն հմնական գործիքը, որ ընկերություններին կստիպի իրենց ենթակառուցվծքները կարգի բերել, ֆիլտրեր տեղադրել ու պետությանը մարդատեղ դնել: Հենց այսպիսի հանձնարարականներ պետք է տրվեր Զանգեզուրի կոմբինատին իմ օրոք տեսչության իրականացված ստուգման արդյունքում:

Հ.Գ. Զանգեզուրի կոմբինատի վերաբերյալ կառավարությունը պետք է քաղաքական որոշում ընդունի, այլ լուծում չկա, իրավական որոշումն աներկբայորեն ենթադրում է կոմբինատի գործունեության դադարեցում: Հիշում եք, բնապահպանական և ընդերքի տեսչությունը Քաջարանում մոտ 4.5 ամիս տևած մանրակրկիտ ստուգում իրականացրեց: Ստուգման արդյունքում իրավական որոշում ընդունելու դեպքում այս ընկերության ընդերքօգտագործման իրավունքը վաղուց արդեն պետք է դադարեցված լիներ՝ ապօրինի ընդերքօգտագործման և այլ բազմաթիվ իրավախախտումների հիմքերով, պետք է հարուցված լինեին բազմաթիվ քրեական գործեր, որոնք չհարուցվեցին: Գործող կառավարության ամենաբարձրաստիճան պաշտոնյաները իրենց գործողություններով փաստացիորեն ստանձնել են Զանգեզուրի կոմբինատի ստուգման արդյունքներն ամփոփելու պատասխանատվությունը: Նրանք էլ պատասխանատվություն են կրումում այսօրվա վթարի և 4.5 ամսվա աշխատանքը փոշիացնելու համար»:

На изображении может находиться: на улице, природа и вода

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21