«Զանգեզուրի միջանցքը» եզակի ուղի կդառնա Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից էներգիա մատակարարելու համար․ Ադրբեջանի էներգետիկայի նախարար

04.09.2025 15:07
476

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կապահովի Կասպից ծովի տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից Նախիջևանի միջոցով Թուրքիա և համաշխարհային շուկաներ ածխաջրածինների և «կանաչ էներգիայի» մատակարարման եզակի ուղի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացվող ադրբեջանա-թուրքական չորրորդ էներգետիկ ֆորումում։

Նրա խոսքով՝ Իգդիր-Նախիջևան գազատարը, որը հսկայական տարածաշրջանի էներգետիկ քարտեզը կազմող նախագծերից մեկն է, նույնպես Ադրբեջանի և Թուրքիայի միասնական քաղաքական կամքի արդյունք էր։

«Իգդիր-Նախիջևան գազատարը ոչ միայն ապահովում է բնական գազի անմիջական մատակարարում Նախիջևանի և Թուրքիայի միջև ցամաքային գծով, այլև ստեղծում է հակադարձ հոսքի հնարավորություն՝ մեծացված հզորության շնորհիվ։ Այս գազատարը նոր դարպաս է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության համար, որը բացվում է Նախիջևանի միջով», - ասաց նա։

Շահբազովը շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքը», բացի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող անարգել երթուղի լինելուց, կամրապնդի հարաբերությունները Թուրքիայի և այլ թյուրքական պետությունների հետ էներգետիկ և հաղորդակցական ասպեկտներում, «մեր երկրները կդարձնի Միջին միջանցքի հիմնական կենտրոններից մեկը էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման ոլորտում»։

Նա հավելել է, որ Ալիևի խոսքով՝ առաջիկա տարիներին «Զանգեզուրի միջանցքը» կդառնա կարևոր օղակ ինչպես Միջին միջանցքում, այնպես էլ Հյուսիս-Հարավ միջանցքում, կամրապնդի խաղաղությունն ու բազմակողմ համագործակցությունը տարածաշրջանում և օգուտ կբերի բոլոր հարևան երկրներին արևելքից մինչև արևմուտք, Ադրբեջանից հյուսիսից մինչև հարավ։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01