«Զանգեզուրի միջանցքը» Հրվ. Կովկասից ՌԴ-ի աստիճանական դուրսմղման և Իրանի ռազմավարական դերի շրջանցման գործիք է. իրանական լրատվամիջոց

05.08.2025 11:54
529

44-օրյա պատերազմի ավարտից ի վեր, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը որդեգրել են նույնանման քաղաքական ուղի՝ նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայի հանդեպ որդեգրել է սադրիչ քաղաքականություն և փաստացի դիվանագիտական հակամարտության մեջ է մտել։ Մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանըսկսել է երկարաժամկետ ծրագիր՝ Ռուսաստանին աստիճանաբար հեռացնել երկրի քաղաքական և տնտեսական համակարգերից։ Այս մասին գրում է qudsonline.ir կայքն իր «Զանգեզուրը և Մոսկվայի դեմ լուռ կոալիցիան» վերտառությամբ հոդվածում:

«ՀԱՊԿ-ից դուրս գալուց մինչև ԵՄ միջամտության պահանջ, Հայաստանը հստակ շրջվում է դեպի Արևմուտք։ Այդ համատեքստում նույնիսկ Հայ Առաքելական Եկեղեցին դարձել է Փաշինյանի քննադատության թիրախ, իսկ ռուսամետ ներդրողների կողմից ղեկավարվող տնտեսական կառույցները, ներառյալ Կարապետյանների խումբը, զրկվել են ազդեցությունից։

Այսպիսի պայմաններում ռուսական վերահսկողությամբ Սյունիքի մարզում երկաթուղու մերժումը և «Զանգեզուրի միջանցքի» վրա կենտրոնանալը գեոպոլիտիկ հստակ քայլ է», - գրում է աղբյուրը:

ԱՄՆ՝ ստվերային խաղացող

«Ուկրաինայում պատերազմի հետևանքով Կովկասի վրա Մոսկվայի ուշադրության թուլացումից հետո ԱՄՆ-ն սկսել է ակտիվ բանակցել տարածաշրջանային կողմերի հետ՝ տրանսպորտային նախագծերը կառավարելու համար։ Հաղորդագրությունների համաձայն՝ նույնիսկ առաջարկվել է Վաշինգտոնի կողմից «Զանգեզուրի միջանցքի» 100-ամյա վարձակալություն։ Չնայած Ռուսաստանը շարունակում է հղում անել 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրին, սակայն իրականում այլևս լծակներ չունի այն իրագործելու։ Ռուս խաղաղապահները հեռացվել են, իսկ Մոսկվան ավելի շատ կենտրոնացած է ուկրաինական ճակատների վրա, քան՝ Հարավային Կովկասի», - ասվում է հոդվածում։

Զանգեզուր՝ տնտեսական փրկություն, թե քաղաքական պատրանք

«Զանգեզուրի միջանցքը» հաճախ ներկայացվում է որպես «Միջին միջանցքի» առանցքային օղակ՝ ճանապարհ, որը պետք է Չինաստանը Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի միջոցով միացնի Եվրոպային։ Սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ այս նախագիծը լուրջ գեոպոլիտիկ մարտահրավերների առջև է։

Միջանցքը պետք է անցնի Կասպից ծովով՝ ջրային տարածք, որի օգտագործման իրավունքը կախված է ափամերձ երկրների՝ ներառյալ Իրանի և Ռուսաստանի համատեղ համաձայնությունից, որոնք այժմ դուրս են մնացել «Զանգեզուրի միջանցքի» նախագծից։

Այսպիսով, Զանգեզուրը միայն տնտեսական նախագիծ չէ, այլ գործիք՝ Հարավային Կովկասից Ռուսաստանի աստիճանական դուրսմղման և Իրանի ռազմավարական դերի շրջանցման համար։ Միջանցք, որը, քանի դեռ Բաքուն շարունակում է իր հակամարտող քաղաքականությունը, իսկ Երևանը մնում է արևմտամետ ուղու վրա, ավելի շատ մնում է որպես «պատրանքային միջանցք», քան՝ խաղաղության և առևտրի ուղի», - եզրափակել է աղբյուրը։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40