«Զանգեզուրի միջանցքը» շրջափակման մեջ է գցելու Իրանն ու Ռուսաստանը. Խամենեիի խորհրդական

30.07.2025 12:18
511

Նրա խոսքով` դա կնշանակի Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի ներթափանցման համար պայմանների ստեղծում և կազմակերպության մուտքը Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա։

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը Իրանն ու Ռուսաստանը ցամաքային շրջափակման մեջ կգցի։ Այս մասին հայտարարել է է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, փոխանցում է tasnimnews-ը։

Նրա խոսքով` նախագիծն ինքնին քող է, դրա հետևում ավելի մեծ աշխարհաքաղաքական նպատակներ կան։

«Այն է՝ դիմադրության առանցքի թուլացումը, Կովկասի հետ Իրանի կապերի խզումը, ինչպես նաև Մոսկվայի և Թեհրանի ցամաքային շրջափակումը տարածաշրջանի հարավում։ Հարավային Կովկաս, Կասպից ծով, Կենտրոնական Ասիա ՆԱՏՕ-ի ներթափանցման համար պայմանների ստեղծումը»,-ասել է նա։

Վելայաթին պարզաբանել է, որ այդ սցենարը հավանության է արժանացել ամերիկացի որոշ քաղաքական գործիչների և պանթուրքիստների կողմից: Միաժամանակ նա հիշեցրել է Թեհրանի կարմիր գծերի մասին, որոնք անցնում են ազգային անվտանգության պաշտպանության սահմանով։

Ավելի վաղ Վելայաթին ընդգծել էր, որ Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը։ Նա նշել էր, որ Թեհրանը երբեք այնքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել, որքան այսօր: Այդ հզորության վառ նշաններից մեկը Հարավային Կովկասի տարածաշրջանի ճգնաժամին Իրանի արագ և վճռական արձագանքն էր։

Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ Նախիջևանից Ադրբեջան անարգել երթևեկություն տրամադրելով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց Հայաստանի իրավասության շրջանակներում:

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21