Զանգեզուրի միջանցքը Թուրքիան կկապի թյուրքական աշխարհի հետ Կովկասի և Կասպից ծովի, իսկ թյուրքական աշխարհը՝ Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով․ Ֆիդան

09.08.2025 16:52
611

Զանգեզուրի միջանցքը Թուրքիան կկապի թյուրքական աշխարհի հետ Կովկասի և Կասպից ծովի, իսկ թյուրքական աշխարհը՝ Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով։ Այս մասին հայտարարել է  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝  Եգիպտոսի իր եգիպտացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Երեկ երեկոյան, համաձայնագիրը ստորագրելուց հետո, ես երկար զրույց ունեցա իմ հարգարժան գործընկեր պարոն Բայրամովի հետ։ Մեզ արդեն տրամադրվել էր տեղեկատվություն ստորագրված համաձայնագրերի մասին, բայց ես ուզում էի ստուգել, թե արդյոք ամեն ինչ այնպես է, ինչպես մեզ ասել էին, թե կա՞ն լրացուցիչ մանրամասներ. մենք մանրամասն քննարկեցինք դա։ Մենք նաև քննարկեցինք միջանցքին վերաբերող հարցեր։

Եթե այս միջանցքը, որը մենք համատեղ ծրագրում ենք, իրականացվի, այն կդառնա տրանսպորտային երթուղու կարևոր մաս, որն անխափան կանցնի Եվրոպայից մինչև Ասիայի խորքերը։ Զանգեզուրի միջանցքը կդառնա Թուրքիան թյուրքական աշխարհի հետ Կովկասի և Կասպից ծովի միջոցով կապող հիմնական օղակ, ինչպես նաև կկապի թյուրքական աշխարհը Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով, և ավելի հեռու՝ Ասիայի խորքերը։ Սա կլինի բազմաֆունկցիոնալ երթուղի։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր և բարենպաստ իրադարձություն է, և ես հույս ունեմ, որ միջանցքը կիրականացվի մոտ ապագայում», -Ասել է Ֆիդանը։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40