Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2023-ին իրականացրել է ավելի քան 5 միլիարդ դրամի սոցիալական զարգացման եւ աջակցության ծրագիր

15.01.2024 17:39
735

2023 թվականին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն և «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ոլորտում ընդհանուր առմամբ ներդրել է ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ։ Ներդրումներն ուղղվել են մի շարք ռազամավարական ուղղությունների, այդ թվում՝

✓ Սուբվենցիոն ծրագրեր մոտ 700 միլիոն

✓ Սոցիալական աջակցություն ավելի քան 1,5 միլիարդ

✓ Առողջապահություն ավելի քան 500 միլիոն

✓ Սոցիալական ենթակառույցներ ավելի քան 300 միլիոն

✓ Աջակցություն կրթությանը մոտ 300 միլիոն

✓ Աջակցություն սպորտին մոտ 600 միլիոն

✓ Պատերազմի զոհերի ընտանիքներին օգնություն ավելի քան 100 միլիոն

✓ Աջակցություն արվեստին, մշակույթին մոտ 100 միլիոն

✓ Բարեգործական հիմնադրամներ ավելի քան 500 միլիոն

✓ Աջակցություն պետական այլ ծրագրերի ավելի քան 600 միլիոն

Միջոցներն ուղղվել են ինչպես Կապան և Քաջարան համայնքներ, այնպես էլ Սյունիքի մարզի կարիքներին և Համահանրապետական այլ ծրագրերի, այդ թվում՝

• Սուբվենցիոն ծրագրեր՝ ուղղված աջակցելու տեղի ինքնակառավարման կառույցներին իրագործելու մեծածավալ ենթակառույցների ծրագրեր Կապան և Քաջարան համայնքներում

• Սոցիալական աջակցության ծրագրեր, որոնք ներառում են անհատներին կամ ընտանիքներին ցուցաբերած օգնությունը, հոգալու իրենց սոցիալական կարիքները

• Առողջապահական ներդրումներ, որոնք կատարվել են տեղի բուժհաստատություններին, ինչպես նաեւ անհատական աջակցության տեսքով

• Աջակցություն է ցուցաբերվել բարեգործական հիմնադրամներին՝ իրականացնելու տարբեր խոցելի խմբերի հետ ծրագրեր, հաշմանդամություն, ծերերի խնամք և այլն։ Հարկ է նշել, որ միայն 2023 թվականին ԶՊՄԿ-ից աջակցություն է ստացել 32 բարեգործական կազմակերպություն: Այս սեկտորին հատկացված ռեսուրսների 56%-ը ուղղվել է ԶՊՄԿ-ի հետ համաձայնեցված կամ համատեղ ծրագրերի իրականացմանը, իսկ 44%-ը՝ հիմնադրամների ֆինանսական աջակցությանը, որի միջոցով նրանք շարունակում են իրենց գործունեությունը:

Կրթական ոլորտում ներդրված գումարը ներառում է Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ մասնագիտությունների գծով ԶՊՄԿ-ի աշխատակիցների ընտանիքի անդամ հանդիսացող 1112 ուսանողների ուսման վարձավճարները։ Ընդ որում, ԶՊՄԿ-ն հետևում է ուսանողների ուսման առաջընթացին և գնահատականներից կախված, կատարում վճարների մի մասը, ուսանողներին պարտավորեցնելով հետևել ուսման առաջընթացին։

Ներդրումները ներառում են նաեւ մի շարք այլ բնագավառներ․ օրինակ, «ԶՊՄԿ» ՓԲ-ն հոգացել է Սյունիքի օդանավակայանի (566,765.828 ՀՀ դրամ), արհմիության (105,298.500 ՀՀ դրամ) և այլ ծախսեր։

2023 թվականի սոցիալական ներդրումները, ըստ աշխարհագրության։

• Սյունիքի մարզ (Քաջարան, Կապան համայնքներ և այլ մարզային ծրագրեր)- ավելի քան՝ 4 մլրդ ՀՀ դրամ

• Հանրապետական տարբեր ծրագրեր - ավելի քան՝ 1,2 մլրդ ՀՀ դրամ

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24