Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 12,5 տոկոսի սեփականատերը դուրս է գալիս բաժնետերերից. կոմբինատը գնում է Եթովպիա

11.12.2020 17:22
5598

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ուշագրավ փոփոխություններ են կատարվել բաժնետերերի ցանկում։ Ըստ Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերության տվյալների՝ այս տարվա հոկտեմբերի 12-ին փոխադարձ համաձայնությամբ կոմբինատի ու «Սի 2 քափիթալ» ընկերության միջև կնքված բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագիրը խզվել է։ 

Գերմանական ծագմամբ «Սի 2 քափիթալ»-ը տնօրինում էր պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնեմասերի 12,5 տոկոսը։ Գործարքը կայացել էր այս տարվա մարտին։ Գերմանական ընկերությունից առաջ ԶՊՄԿ-ում օտարերկրյա խոշոր մասնակցություն ունեցող ընկերությունը դարձյալ գերմանական «Քրոնիմետ»-ն էր, որը ըստ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության կողմից ներդրված իրական սեփականատերերի ցանկի՝ այս տարվա ընթացքում դուրս էր մնացել ԶՊՄԿ բաժնետերերի ցանկից, նրա բաժնեմասը անցել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, որն այն վաճառել էր «Սի 2 քափիթալ»-ին։։ 

«Սի 2 քափիթալ»-ի վերջնական սեփականատերը Գերմանիայի քաղաքացի Թոմաս Հայլն է։ Բաժնետոմսերի արժեքը կազմում էր 6,8 միլիարդ դրամ։ Հայլը նաև ԶՊՄԿ խորհրդի նախագահն էր։ Բոլոր այս փոփոխություններից հետո կոմբինատի բաժնետոմսերի 62,5 տոկոսը պատկանում էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, 12,5 տոկոսը «Սի 2 քափիթալ»-ին, որը խզել է բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագիրը։ Համապատասխան հաշվետվությամբ՝ պայմանագիրը լուծվել է փոխադարձ համաձայնությամբ ու չի առաջացնելու որևէ հետագա իրավունքներ ու պարտականություններ կողմերի համար։ 

Մայիսին ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը խոսել էր բաժնետերերի փոփոխությունների մասին՝ հաստատելով «Քրոնիմետ»-ի բաժնետոմսերի վաճառքը «Սի 2 քափիթալ»-ին. «Ուզում եմ հստակ ընդգծել, որ այս և նմանատիպ փոփոխությունները, որոնք պարբերաբար կարող են տեղի ունենալ, ԶՊՄԿ բաժնետերերի և տնօրինության հետ համաձայնեցման ենթակա չեն: Նմանատիպ վերադասավորումների նկատմամբ մենք ազդեցություն չունենք և չենք կարող ունենալ»,-ասել էր Պոլոսկովը։ 

Ի դեպ, ԶՊՄԿ խորհուրդը որոշում է կայացրել Եթովպիայում հիմնել ԶՊՄԿ-ի մասնաճյուղ՝ առևտրային գործունեությամբ զբաղվելու համար (այն պիտի զբաղվի երկրաբանական ուսումնասիրություններով, ոսկու ու այլ գունավոր մետաղների արդյունահանմամբ ու առևտրով): 

Սիվիլնեթն անցյալ տարի ուսումնասիրել էր պղնձամոլիբդենայինում բաժնետերերի փոփոխությունները։ Դրանից հետո սակայն բաժնետերերի ուշագրավ փոփոխությունները կոմբինատում շարունակվեցին։ 

civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40