Զապորոժիե քաղաքում հանդիսավորությամբ բացվել է հայոց այբուբենին նվիրված հուշարձան

04.10.2018 10:26
1196

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում անցկացվող Հայկական մշակույթի օրերի շրջանակում հայկական եկեղեցու տարածքում հանդիսավորությամբ բացվել է հուշարձան՝ նվիրված հայոց այբուբենին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ analitikaua.net-ը տեղեկացնում է, որ  բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Զապորոժիեի մարզպետ Կոնստանտին Բրիլը, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը, Զապորոժիեի շրջանի հայերի միության  Արտաշես Սարգսյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ուկրաինայի հայերի միության տեղեկատվության համաձայն, այն Հայաստանից դուրս ամենախոշոր հուշարձաններից է՝ նվիրված հայոց այբուբենին:

«Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից, շնորհավորում եմ հայ մշակույթի կարևոր և վառ խորհրդանիշերից մեկի բացման արարողության առթիվ, որն իր տեսակով միակն է Ուկրաինայի տարածքում: Զապորոժիե համայնքն իր աշխատանքով բարձր նշաձող է սահմանում և այս միջոցառումը դրա վառ ապացույցն է»,- նշել է Հովակիմ Հարությունյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40