Զաքարյան Անդրանիկ. Շուշիի մատույցներում զոհված 18-ամյա նորակոչիկը

06.09.2021 15:19
2741

Զաքարյան Անդրանիկ Սամվելի. ծնվել է 2002 թվականի հունիսի 25-ին Ագարակ քաղաքում, սովորել է Վարդանիձորի հիմնական դպրոցում, Մեղրիի պետական քոլեջում:

2020 թ. հուլիսի 19-ին զորակոչվել է բանակ, ծառայել Մարտունու, ապա՝ Հադրութի զորամասերում:

Անդրանիկի մասին մեզ հայրն է պատմում. ձայն, որում եղած ցավից արյունը մի պահ սառչում է երակներումդ, «Իմ ավագ որդին էր, իմ օգնականը, իմ հույսը, ամեն տեղ, ամեն հարցում ինձ համար սյուն էր: Փոքր հասակից ինձ նեցուկ է եղել, աշխատասեր, բարի, ներողամիտ: Տղայիս ժպիտը, տղայիս աչքերը, նրա ձայնը, ամբողջն աչքիս առաջ է, ականջներումս է:  Աչքերս չեն չորանում, սիրտս չի դիմանում, ուզում եմ մեկը լինի, որ որդուս վերջին օրերի մասին ինձ պատմի, բայց չկա, նրա ընկերները նրա պես Շուշիի մոտ ընկան: Իմ որդին մի աշխարհ էր,  իմ որդին դեռ երեխա էր, անտանելի ցավ է…»

Անդրանիկը դեռ նոր էր զինվորական երդում տվել, նոր պիտի հարմարվեր զինվորական ծառայությանը, երբ սկսվեց պատերազմը:

Դեռ երեկ «կյանքով կպաշտպանեմ հայրենիքս» բառերն արտասանած երիտասարդը սեպտեմբերի 27-ին ընկերների հետ կանգնեց դիմակայելու թուրք-ադրբեջանական բանակին ու ահաբեկիչ վարձկաններին: Դիմագրավեց 44 օր. կռվեց Հադրութում, Կարմիր շուկայում, Շուշիում: Կռվեց հաղթանակի հավատով, կռվեց իր երկրի ու իր խաղաղ կյանքի իրավունքի տերը լինելու հաստատ համոզմունքով:

44 օր պատերազմի դաժանությունը տեսած 18-ամյա Անդրանիկը զոհվել է հրադադարից ժամեր առաջ՝ նոյեմբերի 9-ին, Շուշիի մոտ:

18-ամյա Անդրանիկ Զաքարյանի աճյունն ամփոփվել է  Վարդանիձորի գերեզմանատանը նոյեմբեի 18-ին: 

Տիգրանուհի Բադալյան

Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ում հայտարարել է՝ Բաքուն և Երևանը դե ֆակտո խաղաղության են հասել

26.09.2026 11:40

Ձորք թաղամասը համալրվեց եւս մեկ խաղադաշտով

25.09.2026 22:49

««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև

25.09.2026 16:42

«Հայաստանում արդեն սկսվել են TRIPP-ի ինժեներական աշխատանքները»․ Էլնուր Մամեդով

25.09.2026 16:41

Միջազգային մրցաշարը պատմություն դարձավ

25.09.2026 16:36

«ԹՐԻՓՓ» ծրագրով նախատեսվում է ստեղծել առանցքային առևտրային ուղի. Աբիսողոմոնյանը՝ ՄԱԿ-ում

25.09.2026 16:23

Էրդողանը սպանել է հազարավոր խաղաղ քրդերի, ժխտում է Հայոց ցեղասպանությունը․ Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրանքներ է հնչեցրել

25.09.2026 16:12

Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի. ՌԴ ԱԽ

25.09.2026 14:55

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

25.09.2026 14:54

Աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Սուրենյան

25.09.2026 14:51

«Վերին Լարսը» վաղ առավոտյան փակվել է սելավի վտանգի պատճառով

25.09.2026 14:49

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

25.09.2026 13:59