Զարմացած եմ Ռուս Ուղղափառ եկեղեցու լռությամբ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

08.07.2025 19:07
569

Ռուս Ուղղափառ եկեղեցին պետք է արձագանքի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որը վերաբերվում է Հայ Առաքելական Եկեղեցուն։ Այս մասին НСН-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինը վստահ է, որ Ռուսաստանը չպետք է լռի այս դեպքում։ «Ռուսաստանը չպետք է լռի՝ սա ներկայացնելով որպես Հայաստանի ներքին հարց։ Ես զարմացած եմ, որ սա դեռևս չի դարձել առաջին հերթին՝ Ռուս ուղղափառ եկեղեցու որևէ հայտարարության թեմա։

Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցին է։ Ավելորդ չէր լինի, որ մեր եկեղեցու հոգևորականները ուշադրություն դարձնեին դրան, չնայած իրենց ողջ ցանկությանը՝ մնալ մի կողմում և խնդիրներ չստեղծել Ադրբեջանի մուսուլման հոգևորականության հետ հարաբերություններում», – ասել է Զատուլինը։

Պատգամավորի խոսքով՝ ՀԱԵ-ն կարող է դառնալ հայերի համար հեղինակություն՝ Փաշինյանի «անբարոյական» քաղաքականության ֆոնին։ «Փաշինյանը ցանկանում է վարկաբեկել Հայ Եկեղեցուն որպես մի ինստիտուտ, որը կարող է լինել բարոյական հեղինակություն: Հանրային ասպարեզում Փաշինյանի արած ամեն ինչ անբարոյական է: Եվ նա, իհարկե, չի կարող չհասկանալ, որ դա չի կարող հավանության արժանանալ հավատացյալների և հոգևորականության կողմից: Շատերը դեմ են նրան, քանի որ հասկանում են, որ Փաշինյանի ընտրած ուղին հայ ժողովրդին տանում է փակուղի: Նա այսպես գործում է լիովին գիտակցաբար՝ 2026 թվականի ընտրությունների նախօրեին», – ասել է նա:

24news.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25