Զավեշտալի է, որ դատական համակարգի խնդիրների մասին խոսում է Արփինե Հովհաննիսյանը․Իոաննիսյան

24.09.2019 21:34
1230

Վարշավայում ընթացող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովում (HDIM) սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ անդամ երկրների քաղհասարակության անդամները և դիվանագետները ներկայացրել են իրենց երկրներում դատական համակարգում առկա խնդիրները և դրանց լուծման առաջարկներ արել: Այս մասին հայտնում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից:

Հայաստանի արդարադատության նախկին նախարար, կասեցված անդամակցությամբ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, որն այժմ հանդես է գալիս «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ի անունից, խոսել է Հայաստանի դատական համակարգում առկա խնդիրների մասին: Նա, մասնավորապես, մտահոգիչ է համարել, որ խուզարկություն է իրականացվել «ոչ ցանկալի որոշում» կայացրած դատավորի գրասենյակում, երբ նա արձակուրդում էր: Հովհաննիսյանը կիսվել է նաև ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագծի շուրջ իր մտահոգություններով, ինչպես նաև կասկածի տակ է դրել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի ընտրության օրինականությունը:

Արփինե Հովհաննիսյանի ելույթը զարմացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: «Զավեշտալի է, որ դատական համակարգի խնդիրների մասին է խոսում մի մարդ, որն անձնապես պատասխանատու է եղել դատական համակարգի անկախության երաշխավորման համար, որը փաստացի եղել է լիարժեք զավթված»,- ասել է Իոաննիսյանն իր ելույթում։

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները հապաղել են դատական համակարգի բարեփոխումների հարցում:

«Վրաստանի, Ուկրաինայի և ժողովրդավարական անցում ապրած այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ դատական ռեֆորմը իրոք ամենադժվարն է: Սակայն ես նաև չեմ կարող չարձանագրել, որ Հայաստանի իշխանությունները բավականին ուշացան դատական ռեֆորմի մեկնարկի հարցում: Այն գործնականում սկսվեց մի քանի ամիս առաջ, այնինչ կարող էր սկսվել դեռևս անցյալ տարի»,- ասել է նա՝ հավելելով, որ դատական համակարգը պետք է ազատվի թե՛ կոռումպացված իշխանությունների հրահանգները կատարած անձանցից և թե՛ դատական անկախությունը ոտնահարող ավանդույթներից:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը շարունակել է նույն միտքը՝ ընդգծելով, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո դատական իշխանությունը նույնն է մնացել: Նա նշել է, որ նոր իշխանությունները պարտավոր են իրականացնել համակարգային արմատական օրենսդրական փոփոխություններ՝ իրական անկախ դատական համակարգ ձևավորելու համար: Սաքունցը նաև կոչ է արել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին մշտապես օգնել Հայաստանի իշխանություններին՝ այդ ճանապարհին դժվարությունները հաղթահարելու համար, ինչպես նաև սերտորեն համագործակցել Հայաստանի քաղհասարակության հետ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Մարդկային չափման հարցերով համաժողովը Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի ու Հյուսիսային Ասիայի ամենածավալուն ամենամյա միջոցառումն է՝ նվիրված մարդու իրավունքներին։

1in.am

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36