Զբոսաշրջության զարգացման դրամաշնորհներ Սյունիքում` Լեգենդների արահետին հարակից բնակավայրերի համար

21.04.2020 14:15
1472

«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը (People in Need Armenia) Եվրոպական միության ֆինանսավորմամբ հայտարարում է դրամաշնորհային 3 մրցույթ` Սյունիքի մարզում նոր ստեղծված Լեգենդների քայլարշավային արահետին հարակից բնակավայրերի զբոսաշրջության զարգացման համար:

Լեգենդների արահետը քայլարշավային ուղիով կապում է Գորիս ու Կապան համայնքները և միտված է, տեղի բնակիչներին խրախուսելով, աջակցել համայնքային կայուն զարգացմանը ու արկածային զբոսաշրջությանը։

Մրցույթին կարող են դիմել Գորիս և Կապան համայնքի բնակիչները, ինչպես նաև այնտեղ գրանցված հասարակական և իրավաբանական կառույցները, որոնք շահագրգռված են ներդրում կատարել և ստեղծել տուրիստական ծառայություններ նորաստեղծ Լեգենդների արահետում քայլարշավի մեկնող տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների համար (տե՛սթիրախայինբնակավայրերըստորև)։ Առաջնահերթություն կտրվի էկոլոգիական և կայուն զարգացմանը նպաստող ծրագրերին, որոնք պահպանում են տարածաշրջանի բնական կամ մշակութային ժառանգությունը, ունեն տեսանելի եւ արագ ազդեցություն, խթանում են արդեն գոյություն ունեցող նախաձեռնությունները, եւ որոնցում առկա է նորարարության մասնիկ։ Յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագիր պետք է պարտադիր ներառի նաև համաֆինանսավորման այլ աղբյուր։

1) Համայնքային նախաձեռնությունների համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին, որի ֆինանսավորումը կազմում է 500-2500 եվրոյինհամարժեքՀՀդրամ,  կարող են մասնակցել Լեգենդների արահետին հարակից՝ Կապան, Աղվանի, Տանձավեր, Տավրուս, Առաջաձոր, Վերին Խոտանան, Շրվենանց, Անդոկավան, Բեխ, Վաչագան, Բաղաբուրջ, Անտառաշատ, Վանեք, Ձորաստան, Շղարշիկ, Օխտար, Գորիս, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Տաթեւ, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Հարժիս համայնքները։

2) Ընտանեկան փոքր ձեռնարկությունների դրամաշնորհային մրցույթին, որի ֆինանսավորումը կազմում է 1000-9000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, նախատեսված է Աղվանի, Տավրուս, Առաջաձոր, Վերին Խոտանան, Շրվենանց, Անդոկավան, Բեխ, Վաչագան, Բաղաբուրջ, Անտառաշատ, Վանեք, Օխտար, Ձորաստան, Շղարշիկ, Հարթաշեն, Քարահունջ, Բարձրավան, Շինուհայր և Խոտ բնակավայրերի համար։

3) Ընտանեկան փոքր հյուրատների դրամաշնորհային մրցույթն առաջնահերթությամբ հասանելի է Հարթաշեն, Քարահունջ, Խոտ, Բարձրավան, Տանձավեր, Օխտար, Շղարշիկ, Բեխ, Վ. Վաչագան, Բաղաբուրջ բնակավայրերի  (Լեգենդների քայլարշավային արահետի պաշտոնական կանգառներ) համար, որոնք կդիմեն արևային էներգիայի մարտկոցների ձեռքբերման՝ 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամի ֆինանսավորման համար։ Կդիտարկվեն նաև լավագույն ծրագրեր Աղվանի, Տավրուս, Առաջաձոր, Շրվենանց, Անդոկավան, Անտառաշատ, Ձորաստան, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ, Որոտան, Շուռնուխ, Շինուհայր, Հարժիս համայնքների հյուրատների համար։

Դրամաշնորհային մրցույթների նկարագիրը, պայմանները ու դիմում-հայտերի ձևաչափերն ամբողջությամբ հասանելի է այս հղմամբ։ Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել՝ People in Need Armenia կազմակերպությանը՝ նամակ հղելով [email protected] էլ հասցեին։ Ավելացնենք նաև, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններից ելնելով, դիմումների ընդունումը երկարացվել է մինչև ս․թ․ մայիսի 4-ը ներառյալ։ Իսկ բողոքների և/կամ առաջարկությունների համար գրել [email protected] էլ․ հասցեին։

«ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագիրը, որի շրջանակում էլ ներդրվել է Լեգենդների արահետը, իրականացվում է People in Need ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի իրականացման գործընկերը Կապանում «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ն է։ Ծրագիրն իրականացվում է նաև համայնքների, Զբոսաշրջության պետական կոմիտեի, տեղական և միջազգային համախոհ կազմակերպությունների հետ անմիջական համագործակցությամբ:

 

Շուշանիկ Ներսեսյան

People in Need Armenia

Մեդիա և հաղորդակցությունների պատասխանատու

Հեռ։ 091 50 68 84, էլ. հասցե՝ [email protected]

 

 

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46

«ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումներն անցողիկ են»․ Գալուզին

15.09.2026 10:43