Զելենսկի. Էրդողանը Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է

04.03.2022 12:46
1598

Աշխարհում շատ չեն առաջնորդները, որոնք հնարավորություն ունեն ազդեցություն գործելու Ռուսաստանի հետ բանակցությունների գործընթացի վրա, եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պետության հենց այդպիսի ղեկավար է։

 Այս մասին օտարերկրյա ԶԼՄ-ների համար հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է news.am-ը։

«Անկեղծ ասած՝ բոլոր մանրամասները չեմ հիշում, թե ով է Թուրքիայի ներկայացուցիչներից ասել այդ մասին։ Անձամբ նախագահ Էրդողանի հետ մենք հզոր անձնական հարաբերություններ ունենք։ Շատ լավ հարաբերություններ։ Շատ ջերմ հարաբերություններ։ Նա օգնում է։ Հարցը միայն դրոնները չեն, այն, որ մենք այնտեղ դրոններ ենք գնել. դա մեծ օգնություն է։ Շատ հարցեր կան, երբ Էրդողանը օգնել է Ուկրաինային, ես նրան շատ շնորհակալ եմ։ Քաղաքական մակարդակով նույնպես նա շատ քայլեր է անում, որպեսզի Ռուսաստանի նախագահը հասկանա, որ պետք է ավարտել պատերազմը»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը համոզված է, որ Էրդողանը լրջորեն ազդում է համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության վրա, դրա համար էլ ակնկալում է նրա օգնությունը։

«Աշխարհի շատ առաջնորդներ չեն, որ ունեն այդ հնարավորությունը։ Շատերը կուզենային, բայց քչերը նման հնարավորություն ունեն։ Պետք է լուրջ, հզոր, ազդեցիկ պետություն լինել ամեն ինչի՝ աշխարհաքաղաքականության եւ համաշխարհային տնտեսության վրա ազդելու համար։ Էվ Էրդողանն այդպիսին է։ Նա շատ ամուր է, նա շատ լուրջ նախագահ է, եւ նա օգնում է։ Ուստի ես նրան հարցեր չունեմ տալու,- ասել է Ուկրաինայի նախագահը։- Ես կարծում եմ, որ նա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկն է, եւ նա հաստատ այդպիսին կլինի երկրների այն շրջանակում, որոնք պետք է անվտանգության երաշխիքներ տան Ուկրաինայի համար։ Երբ մենք Ռուսաստանի նախագահի հետ նստենք բանակցությունների սեղանի շուրջ, ես դրան հավատում եմ, անվտանգության հենց այդ երաշխիքները պետք է ստանա Ուկրաինան։ Ուստի նա կազդի այդ գործընթացի վրա։ Ես դրան շատ եմ հավատում»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40