Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու պլան ունի

28.08.2024 10:30
774

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թե ինչպես է մտադիր ավարտել Ռուսաստանի հետ պատերազմը։ Այս մասին նա հայտնել է «Ուկրաինա 2024: Անկախություն» ֆորումի շրջանակներում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ պատրաստվում է պատերազմի ավարտի մասին ծրագիրը ներկայացնել ինչպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, այնպես էլ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին։

Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ այդ ծրագրի փուլերից մեկն է։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր ծրագիրը ներառում է նաև լրացուցիչ քայլեր դիվանագիտական և տնտեսական ճակատում, այդ թվում՝ հզոր փաթեթ, որը կստիպի Ռուսաստանին պատերազմն ավարտել դիվանագիտական ճանապարհով։

Զելենսկին նաև նշել է, որ Կուրսկի մարզում գործողության շնորհիվ Ուկրաինան կանխել է Խարկովի, Սումիի և Չեռնիգովի մարզերի օկուպացման վտանգը։ Նա հայտնել է, որ շատ քիչ մարդիկ գիտեին այդ գործողության մասին։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40