Զելենսկին կոչ է արել դադարեցնել կրակը, շտապ խաղաղ բանակցություններ սկսել

21.02.2022 10:44
1634

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել «լռության ռեժիմ» հաստատել և «ուժեղացնել» խաղաղության ջանքերը:

 Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին  նա ասել է Ֆրանսիայի նախագահի հետ հրատապ հեռախոսազրույցից հետո, որից առաջ Էմանյուել Մակրոնը զրույց էր ունեցել նաև Ռուսաստանի առաջնորդի հետ` Ուկրաինա Ռուսաստանի մոտալուտ ներխուժման մտավախությունների պատճառով:

Զելենսկին նաև ասել է, որ Կիևն աջակցում է այսպես կոչված Եռակողմ շփման խմբի «անհապաղ» հանդիպմանը, որը ձևավորվել է դիվանագիտական լուծում փնտրելու համար՝ Ուկրաինայի արևելքում ուկրաինական ուժերի և Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների միջև յոթամյա հակամարտության սկզբից ի վեր:

Արևմուտքը հայտարարում է, որ Ռուսաստանը, որը տասնյակ հազարավոր զորքեր է տեղակայել Ուկրաինայի մերձակայքում, ներառյալ հարևան Բելառուսում, այժմ ծրագրում է լիարժեք հարձակում: Մոսկվան ասում է, որ ներխուժման ծրագրեր չունի:

«Մենք հանդես ենք գալիս խաղաղ գործընթացի ակտիվացման օգտին»,- գրել է Զելենսկին թվիթերում` հավելելով, որ աջակցում են Եռակողմ խմբի անհապաղ գումարմանը և լռության ռեժիմի անհապաղ ներդրմանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40