Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետին խնդրել է թույլ տալ մատակարարված հրթիռներով հարվածել Ռուսաստանի ներսում գտնվող թիրախներին

19.07.2024 17:10
793

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերին խնդրել է ցուցաբերել «առաջնորդություն» և Ուկրաինային միանշանակ թույլ տալ օգտագործել Մեծ Բրիտանիայի մատակարարած թևավոր հրթիռները՝ Ռուսաստանի ներսում թիրախները խոցելու համար, գրում է Daily Mail-ը:

Ուկրաինայի նախագահն այս մասին ասել է Լոնդոնում նորընտիր վարչապետի հետ հանդիպմանը:

Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար արևմտյան զենք օգտագործելու կարողությունը կարևոր է Մոսկվայի ագրեսիայից պաշտպանվելու գործում:

Մինչդեռ երկրի վարչապետն ասել է, որ Ուկրաինան վայելում է Մեծ Բրիտանիայի «անսասան աջակցությունը», և որ Ռուսաստանի ագրեսիան «աններելի է և չի կարող անպատիժ մնալ»:

Աղբյուրը հավելում է, որ այսօր առավոտյան Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին ասել է, որ Լոնդոնի մատակարարած Storm Shadow հրթիռների կիրառման կանոնները «չեն բացառում, որ դրանցով հարվածներ կհասցվեն Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին»: Ըստ Հիլիի՝ դա կախված է Ուկրաինայից:

«Մենք զենք ենք տրամադրում Ուկրաինային իրենց ինքնիշխան երկրի պաշտպանության համար: Եվ դա չի բացառում, որ նրանք խոցեն Ռուսաստանի թիրախները: Սակայն դա պետք է անեն ուկրաինացիները, դա պետք է արվի միջազգային մարդասիրական իրավունքի պարամետրերի և սահմաններում», - ասել է նա։

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24