Զելենսկին Փարաջանովին հետմահու պարգևատրել է «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով

23.08.2024 11:33
719

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ուկրաինայի ազգային լեգենդ» նախագահական մրցանակներ է հանձնել մի խումբ գործիչների։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ուկրաինայի ազգային լեգենդ» նախագահական մրցանակին հետմահու արժանացել են  կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը և երգչուհի Նինա Մատվիենկոն։ 

Ինչպես հայտնում  է Analitikaua․net-ը, պարգևատրվածների թվում են նաև, ամերիկացի գործարար Հովարդ Բաֆետը, սուսերամարտիկ Օլգա Խարլանը, բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը, կոմպոզիտոր Իգոր Պոկլադը, կոնստրուկտոր Օլեգ Կարաստելյովը, վիրաբույժ Վիտալի Խմելը և այլոք։ 

Ընդհանուր առմամբ մրցանակին արժանացել է 11 մարդ։ 

«Ինձ համար պատիվ է պարգևատրել Ուկրաինայի իսկական լեգենդներին։ Մենք փառաբանում ենք բոլորին, որոնք  ամեն օր ուժ են տալիս ու ոգեշնչում են մեր մարտիկներին։ Նրանք մարդիկ են, որոնք փառք են բերում Ուկրաինային՝ ամրապնդելով մեր պաշտպանությունն ու ոգեշնչելով Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին»,- ասել է Զելենսկին։ 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34