Զելենսկու և Պուտինի հետ հանդիպումներից հետո Օրբանը նամակ է գրել ԵՄ ղեկավարությանը

10.07.2024 10:55
767

«Առաջիկա երկու ամսում ուկրաինական ճակատում հնարավոր են ավելի դրամատիկ կորուստներ և ռազմական իրադարձություններ, քան երբևէ», - նախազգուշացրել է Հունգարիայի վարչապետ Վիկոր Օրբանը՝ ոչ հրապարակային նամակ հղելով ԵՄ ղեկավարությանը։

Նամակում Օրբանը Բրյուսելին տեղեկացրել է Ուկրաինայի պարտության հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահության մասին։

Նամակը թվագրված է հուլիսի 5-ով և ուղարկվել է Ադրբեջանից, ուր Օրբանն այցելել էր Պուտինի հետ մոսկովյան հանդիպումից հետո։

Փաստաթուղթը նախատեսված չէ լայն հանրության համար։ «Ազատությանն» այն հասնելի է դարձել եվրոպացի պաշտոնյայի շնորհիվ, ով ցանկացել է անանուն մնալ։ Նամակի իսկությունը հաստատել են ԵՄ ևս երկու պաշտոնյաներ։

Օրբանը նամակում գրել է, որ Ուկրաինա և Ռուսաստան կատարած իր այցերի ժամանակ չի խոսել ԵՄ-ի անունից, այլ միայն ցանկացել է պարզել պատերազմող կողմերի դիրքորոշումները։

Նա հպանցիկ անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը, սակայն մանրամասնորեն պատմել է Պուտինի տեսակետները։

Ըստ Օրբանի՝ ռուսական իշխանությունները վստահ են, որ «ժամանակը ոչ թե Ուկրաինայի, այլ ռուսական ուժերի կողմն է»:

Չխոսելով ռուսական կորուստների մասին՝ Հունգարիայի վարչապետի հետ զրույցում Պուտինն անդրադարձել է ճակատում ուկրաինական կորուստների մասին՝ նշելով ամսական 40-50 հազար թիվը։

Համեմատության համար՝ 2024 թվականի փետրվարին Զելենսկին ասել է, որ 2023 թվականին Ուկրաինան կորցրել է 31 հազար զինվորական, ամերիկյան աղբյուրները հայտնել են 70 հազար սպանված և 120 հազար վիրավոր ուկրաինացի զինվորականների մասին։

«ՌԴ նախագահը զարմացած էր, որ Ուկրաինայի նախագահը մերժել է ժամանակավոր զինադադարը»,- գրում է Օրբանը՝ նշելով, որ և՛ Մոսկվան, և՛ Կիևը պատրաստ են խաղաղ բանակցությունների միայն երկու կողմերի մասնակցությամբ։

Եվրամիության խորհրդում նախագահությունը հուլիսի 1-ից անցել է Հունգարիային։ Թեև Բրյուսելից հայտարարել են, որ Օրբանը Եվրամիության անունից բանակցություններ անցկացնելու լիազորություններ չունի, Օրբանը երեկ հայտարարել էր, որ «խաղաղության առաքելության» շրջանակներում այցելել է Պեկին՝ Կիև ու Մոսկվա այցերից հետո։ Իսկ այսօր Վաշինգտոնում է՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի հոբելյանական 75-րդ գագաթնաժողովին։

Օրբանը քննադատում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Նա Չինաստանի ու Ռուսաստանի նախագահների հետ ամենաջերմ հարաբերություններ ունեցող ԵՄ առաջնորդն է։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40