Զգուշացում քաղաքացիներին. վարկային միջնորդ կազմակերպությունները կարող են խլել ձեր գումարները

04.02.2019 12:43
1358

Հայաստանում սնկի պես աճող վարկային միջնորդ հանդիսացող կազմակերպությունները կարող են լուրջ վտանգներստեղծել քաղաքացիների համար: Սոցիալական ցանցերում ևս արագորեն տարածվում են նմանատիպ հայտարարություններ՝ «Եթե շտապ գումար է անհրաժեշտ, դիմեք մեզ», «Շտապ  գումար առանց միջնորդի, երաշխավորի՝ մի քանի րոպեում», «Անհրաժեշտ գումարից Ձեզ պակասում է ընդամենը 1 քայլ», «Վարկ՝ առանց վարկային պատմության», «Վարկային սև ցուցակում լինելը կարևոր չէ» և այլն: Հայաստանում հատկապես սա աշխատող մեթոդ է. շտապ գումարի խնդիր շատերն ունեն, «սև ցուցակում» հայտնված վարկային պատմություններ՝ հազարավորները:

Politik.am-ը արդեն նմանատիպ դեպքի անդրադարձել է: Մեր խմբագրություն դիմած քաղաքացին՝ Աննա Քալոյանը նոյեմբերի 15-ին դիմել է Երվանդ Քոչար 17/4 հասցեում գտնվող «Unity credit» կազմակերպություն՝ 800.000 ՀՀ դրամ վարկ ստանալու համար: Ստացել էր գումարի մի մասը միայն, մնացյալը պահել էին՝ իբրև միջնորդավճար: Մեր հրապարակումից հետո  քաղաքացին նաև Ոստիկանություն է դիմել, հարուցվել է քրեական գործ, որը դեռ ընթացքի մեջ է: Օնլայն վարկ ստանալու հայտի կայքը փակվել է:

Աննա Քլոյանն էլ, բազմաթիվ քաղաքացիների նման, հավատացել էր գրավիչ հայտարարությանը՝ «Անհրաժեշտ գումարից Ձեզ պակասում է ընդամենը 1 քայլ»:  Դեռևս հարց է՝ այդ մեկ քայլը բաժանում էր անհրաժեշտ գումարի՞ց, թե՞ հնարավոր խաբեությունից:

Ֆինանասական համակարգի հաշտարարը ասում է՝  իրենք չեն կարող խորհրդատվություն տալ, քանի որ հաշտարար չեն հանդիասնում միջնորդ կազմակերպությունների հետ կապված հարցերում:

Կենտրոնական բանկից էլ հայտարարում են, որ որևէ միջնորդ կազմակերպություն իրենց կողմից լիցենզավորված չէ և իրավասու չէ վարկ տրամադրել: Վարկ տրամադրելու իրավունք ունեն միայն բանկերն ու վարկային կազմակերպությունները, և գրավատները՝ գրավի դիմաց:

Միջնորդ կազմակերպությունները սովորաբար ունենում են նման գործելակերպ՝ առաջարկում են որևէ բանկի կամ վարկային կազմակերպության համար «դասավորել» Ձեր փաստաթղթերը, կազմում են որևէ տեխնիկայի ապառիկ գնման թղթեր, վերցնում իրենց բավականին մեծ միջնորդավճարը: Արդյունքում Դուք ունենում եք Ձեր անունով վարկ, ստանում եք ձևակերպված գումարի չնչին մասը, տեխնիկա էլ, բնականաբար, չեք ունենում: Միջնորդ կազմակերպության անունը չի լինում որևէ փաստաթղթում: Ողջ պատասխանատվությունը Ձեզ վրա է:  Զգուշացե՛ք:

politik.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10