Հարյուր ժամ առանց դադարի. ինչպես են մրցում հատուկ ջոկատայինները

18.07.2018 10:59
1152

Հատուկ ջոկատները Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից ու Ռուսաստանից մասնակցում են «Կանաչ արահետ – 2018» պրոֆեսիոնալ վարպետության մրցույթին, որը երկուշաբթի մեկնարկել է Պսկովի մարզում ՌԴ ԶՈւ հատուկ նշանակության առանձին միավորման Արևմտյան ռազմական օկրուգի զորավարժարանում։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Մրցումներին կմասնակցեն մոտ 300 զինծառայող։ Հատուկ ջոկատի մարտիկները անձնական պատրաստության (ֆիզիկական, բժշկական, մարտական, ինժեներական), ռազմական տեղագրության, նաև խմբակային փուլերով անցնելիս միասնականություն են ցուցադրում։

Մրցումների ամբողջական ծրագիրը կատարելիս յուրաքանչյուր թիմը պետք է 100 ժամվա ընթացքում անդադար հատուկ խնդիրներ կատարի։ Դիմացկունությունը ստուգելու համար գլխավոր փորձությունները կլինեն 10–ից 30 կիլոմետր մարշ նետումները։ Որպես դիտորդ ներկա են մասնագետներ Ուզբեկստանից, Ղրղըզստանից ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից։ Մրցումները կավարտվեն հուլիսի 26–ին։

Նախ, հետաքրքիր է մասնակիցների կազմը։ Հատուկ ջոկատի զորքերն ավանդաբար փորձում են հրապարակայնորեն չներկայացնել մարտական պատրաստվածության աստիճանն ու տեխնոլոգիական հնարքները։ Հաճախ դաշնակիցների հետ են մրցում, որոնց կարելի է վստահել մասնագիտական գաղտնիքները։ Հավանաբար, հատուկ ջոկատայինները Հայաստանցի, Բելառուսից ու Ղազախստանից հոգեհարազատ են ու նման են լուծվող խնդիրների հարցում։ Իսկ գործընկերները Ուզբեկստանից, Ղրղըզստան ու Չինացիները որոշել են ուսումնասիրել պսկովյան ռազմատեխնիկական համագործակցության ձևաչափը։

ԱՊՀ–ի փորձը

Նման մրցումները թույլ են տալիս հատուկ ջոկատի ստորաբաժանումներին միմյանցից շատ բան սովորել։ Ընդհանուր ակունքներն ու պատրաստության համակարգն ունենալով` հետխորհրդային տարածքի անկախ պետությունների ուժային կառույցները օբյեկտիվորեն տրամադրված են փոխներգործությունը շարունակելու։

Այսպես, Ղազախստանի և Ուզբեկստանի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները հուլիսի 16–ին անցկացրին «Ерік дала» համատեղ տակտիկա հատուկ զորավարժության առաջին փուլը` գիշերային ժամերին իրագործելով հետախուզական մարտական գործողությունների խնդիրները։ Նախորդ տարվա մայիսին Ղազախստանի Հանրապետությունում հատուկ ջոկատային հետախույզների մրցումները միավորեցին 8 թիմ Բելառուսից, Ղազախստանից ու Ռուսաստանից։ Որպես դիտորդ ներկա էին Ադրբեջանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները։ «Алтын Үкі-2017» միջազգային մրցումները նպաստում են մասնակիցների բարձր հոգեբանական, ռազմական ու ֆիզիկական պատրաստվածությանը։

Բելառուսական հատուկ նշանակության ջոկատը ԱրՄԻ–2017 բանակային խաղին ուժեղագույնը ճանաչվեց։ «Դեռ խորհրդային տարիներին լավագույնն էր Բելառուսական ռազմական օկրուգի հատուկ նշանակության 5–րդ բրիգադը։ Բելառուսի Հանրապետությունում համատեղ ռազմական մանևրերի ձևաչափով բազմիցս բանակային հատուկ ջոկատի մրցումներ ու ահաբեկչության դեմ պայքարող ստորաբաժանումների մրցումներ են անցկացվել։ 2014 թվականի աշնանը ԱՊՀ կավագույն հատուկ ստորաբաժանումները մասնակցել են Բելառուսական «А» խմբի ձևավորման 25–ամյակին նվիրված մրցումներին, դրա հիմնական տարրը կոնկրետ տակտիկական ֆոնով կրակային պատրաստություն էր. հետախույզի արահետ, շենքի գրոհ, գերիների ազատում։ Կարծում եմ` պատահական չէ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաման է արձակել, որի համաձայն հատուկ նշանակության բելառուսական ստորաբաժանումները կարող են մասնակցել Ռուսաստանի տարածքում անցկացվող հակաահաբեկչական գործողություններին։

Հայաստանի հատուկ նշանակության ջոկատները նույնպես կարող են ԱՊՀ–ից գործընկերներին փորձի արդյունավետ փոխանակման հարթակ առաջարկել։ Զգալի ներուժ է կուտակել հատուկ մարտական գործողությունների ծառայությունը, դա բանակային հատուկ նշանակության ջոկատ է, որը գումարտակի թվաքանակ ունի։ Երևանում տեղակայված «Ալֆա» խումբը, որը հիմնվել է խորհրդային տարիների Հայաստանի ԿԳԲ–ի կազմի օպերատիվ ստորաբաժանման հիման վրա, հաճախ է ստաժավորման մեկնում ռուսական «Ալֆայի» պատրաստության կենտրոն։

Արտասահմանյան նման օրինակները

2017 հուլիսին Պարագվայում հատուկ ջոկատի մրցումների ժամանակ ԱՄՆ–ի մասնագետները պարտվել են Գոնդուրասի ու Կոլումբիայի գործընկերներին։ Ի դեպ` ԱՄՆ–ում Super SWAT International Round-Up հատուկ ջոկատի մարտիկների միջազգային մրցումները տարիներ շարունակ հայտնի են վատ դատավորությամբ։

2015 թվականին Հորդանանում անցկացվող Էլիտար ստորաբաժանումների մարտիկներ Թագավորական աշխարհի առաջնությունը սենսացիայով ավարտվեց` ռուսաստանցի հատուկ ջոկատայիններն առաջ անցան ամերիկացի, եվրոպացի ու ասիացի գործընկերներին (ընդհանուր առմամբ 19 երկրից 43 թիմ կար) ու աշխարհի բացարձակ չեմպիոն դարձան։ Մրցումները ցույց տվեցին, որ արևմտյան հատուկ ջոկատայինների հիանալի հանդերձանքը չի երաշխավորում մարտական խնդրի հաջող կատարումը։ Ի դեպ` Հորդանանը լավ է հասկանում ռազմական գործը, ու նրանք ընդգծված վերաբերմունք ունեն հատուկ ստորաբաժանումների նկատմամբ, քանի որ Աբդուլա Երկրորդ թագավորը ոչ հեռավոր անցյալում հատուկ ջոկատում է ծառայել։

Հետաքրքիր է, որ բանակային հատուկ նշանակության ջոկատի թեմայով արտասահմանյան վարկանիշերի քանակը գերազանցում է պրոֆիլային մրցումների թիվը ու ընդհանրապես չի համապատասխանում դրանց արդյունքներին։ Որպես կանոն, առաջինն են համարվում ամերիկյան Navy Seals–ը, որոնց հպարտորեն հետևում են բրիտանացի մասնագետները։ Սակայն ավելի լավ է, որ այդ «առաջնորդները» չհանդիպեն ԱՊՀ երկրների հատուկ ջոկատների հետ, նույնիսկ միջազգային մրցումների ժամանակ։

armeniasputnik.am

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10