«Ժամանակ». ԱՄՆ-ի կանխարգելիչ հարվածը Հայաստանում

30.03.2018 15:10
1474

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախօրեին արել է երկու ուշագրավ հայտարարություն: Առաջինը դեսպան Ռիչարդ Միլզի խոսքն էր այն մասին, որ ԱՄՆ-ը չի աջակցում Հայաստանում բռնությամբ, ուժով, զինված ճանապարհով քաղաքական օրակարգ առաջ տանելու փորձերին, այդ թվում՝ «Սասնա ծռեր» խմբին: Երկրորդ հայտարարությունը, որ արդեն արեց դեսպանատունը, վերաբերում էր Հայաստանին ԱՄՆ հատկացնելիք օգնությանը: Դրա վերաբերյալ վերջին օրերին տարածվել էին տեղեկություններ, թե առաջին անգամ ԱՄՆ-ը օգնություն չի հատկացնի Հայաստանին: ԱՄՆ դեսպանատունը փաստորեն անիրազեկ է որակում այդ տեղեկությունների աղբյուրները՝ արձանագրելով, որ պարզապես չկա հասցեական, նպատակային մատնանշված բյուջեի տող, սակայն դա էլ նորություն չէ, եւ Հայաստանի մասով արդեն մի քանի տարի է, ինչ օգնությունը մասհանվում է հենց այդ տրամաբանությամբ:

Ավելին՝ դեսպանատունը հայտարարել էր, թե Հայաստանն այս տարի կստանա նույնիսկ ավելի շատ օգնություն:

Երկու հայտարարությունները, այն էլ՝ մեկ օրում, բավական հատկանշական են եւ վկայում են այն մասին, որ Նահանգները տեղեկատվական հոսքերում տեսել է ավելի լուրջ խնդիր, քան պարզապես լրահոսը: Այսինքն՝ լրահոսի հետեւում պարզապես լրահոսը: Այսինքն՝ լրահոսի հետեւում ըստ ամենայնի նկատվել է քաղաքականություն: Ընդ որում, այդ ամենն ուշագրավ է վերջին շրջանում հայ-ամերիկյան ուղղությամբ ինտենսիվ քաղաքական գործընթացների ֆոնին, որ դրսեւորվեցին նախ ԱԺ խորհրդարանական պատվիրակության՝ Վաշինգտոն կատարած այցով, փաստացի աննախադեպ ֆորմատի, իսկ դրանից գրեթե անմիջապես հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանի վաշինգտոնյան այցով՝ դարձյալ աննախադեպ ֆորմատ, ինչի նշանակությունն անուղղակիորեն ընդգծեց Ադրբեջանի բողոքի նոտան ԱՄՆ-ին:

Ահա այս ֆոնին հետաքրքիր է Միացյալ Նահանգների դեսպանատան, այսպես ասած, կրկնակի արձագանքը, որը թերեւս անուղղակի պատասխան է ԱՄՆ-Հայաստան հարաբերության նոր հեռանկարի կամ, ինչպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աշոտյանն էր Վաշինգտոն մեկնած պատվիրակության կազմում վերադարձից հետո ասել, հայ-ամերիկյան հարաբերության ռեսթարտի դեմ նախանշվող որոշակի գրոհի:

Նահանգներն, ըստ երեւույթին, նախընտրել է պատասխանը հասցնել նախքան գրոհի ակտիվ ծավալումը, ընդ որում՝ առնվազն երկու ուղղությամբ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի եւ միեւնույն ժամանակ միջազգային օրակարգի կամ արտաքին քաղաքականության, որի ներքո էր դիտարկվում ֆինանսական օգնություն չհասցնելու մասին որոշումը»,-գրում է թերթը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40