Ժամանակ». Ռիժկովը Փաշինյանի հասցեին ասել է «дурачок». վեճ է ծագել ԱԺ-ում

28.04.2018 16:00
1795

«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայ խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ ասել է, որ լսել է նրա ելույթը RBK հեռուստաալիքով, որտեղ նա հիմարություններ էր դուրս տալիս, եւ հասկացել է, որ նրան իշխանություն չի կարելի վստահել: «Этот дурачок никогда не станет премьер-министром»,- ասել է Ռիժկովը:

Պատվիրակության անդամ Չեռնենկոն փորձել է բացատրել, որ ասվածի մեջ վիրավորանք չկա, քանի որ ռուսական հեքիաթների հերոս Иванушка-дурачок-ն այնքան էլ վատ կերպար չէ:

Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համատեղ նիստը, որին մասնակցել են հայկական կողմից ՀՀԿ խմբակցությունից Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը եւ Հայկ Բաբուխանյանը, «Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը, եւ «Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանը: Ռուսական կողմից պատվիրակության ղեկավար Նիկոլայ Ռիժկովը եւ էլի մի քանի պատգամավորներ:

Մասնավորապես, Ռիժկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում Մայդանի կրկնություն թույլ չի տա: Այդ նիստին ներկա Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նաիրա Զոհրաբյանը հակադարձել են ռուսական կողմին, հայտարարելով, որ իրենց համար անթույլատրելի է իրենց գործընկերոջ հասցեին հնչող վիրավորանքները: Էդմոն Մարուքյանը ասել է, որ ռուս պատգամավորները պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, կտրված են իրականությունից, եւ իրենց պատկերացումները փորձում են ներկայացնել իրականության տեղ:

Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ սա Մայդան չէ, որովհետեւ համազգային շարժումը չունի արտաքին քաղաքական ենթատեքստ, այն ուղղված է երկրում տիրող անարդարության եւ կոռուպցիայի դեմ: Այնուհետեւ պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նաիրա Զոհրաբյանը ի նշան բողոքի լքել են նիստի դահլիճը:

Նկատենք, որ ի տարբերություն նրանց, ՀՀԿ խմբակցության պատգամավորներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ռուսական պատվիրակության ղեկավարին:

Մասնավորապես, Հայկ Բաբուխանյանն ասել է, որ Հայաստանում տեղի է ունենում հակասահմանադրական հեղաշրջում, եւ իր գոհունակությունն է հայտնել ՌԴ նախագահ Պուտինի հայտարարության կապակցությամբ, որով նա իր աջակցությունն է հայտնել խորհրդարանական մեծամասնությանը»:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22