Ժամանակը ցույց կտա, որ Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ էին. Էդուարդ Շարմազանով

29.08.2018 12:55
1154

Հանրապետական կուսակցությունը չի կիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետը, թե Սերժ Սարգսյանը ձախողվեց Սահմանադրական բարեփոխումների և վարչապետի աթոռին տեղափոխվելու փորձ կատարելու պատճառով: Այս մասին օգոստոսի 29-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով` Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Քոչարյանի գնահատականները նորություն չեն:

«Սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանը, իրենց գնահատականներն են հնչեցրել: Ես կարող եմ միայն վերահաստատել իմ կարծիքը, և մեր կուսակցության կարծիքը. սահմանադրական բարեփոխումների և խորհրդարանական կառավարման ձևի անցնելու անհրաժեշտությունը կար, և գտնում եմ, որ դա շատ դրական քայլ էր Հայաստանում ժողովրդավարության և ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Ժամանակը ցույց կտա, որ խորհրդարանական համակարգին ամբողջական անցումը բխում էր պետության անվտանգության և պետական շահի գերակայությունից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա չի կիսում նաև երկրորդ նախագահի այն տեսակետը, թե Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխել է երրորդ ժամկետով պաշտոնավարելու համար: ՀՀԿ խոսնակի խոսքով` ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը բխում էր ՀՀ պետական շահից:

«Այն ժամանակ ՀՀԿ-ն ընտրություններում քաղաքական մեծամասնություն էր ստացել, և, ըստ Սահմանադրության, մենք պետք է որոշեինք, թե ում պետք է վստահենք վարչապետի պաշտոնը:Մենք մեր թիմում ավելի պատրաստված, ավելի իմաստուն, Ազգային անվտանգությունն ավելի լավ գիտակցելու և Արցախի շահը պաշտպանելու ավելի փորձառու գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չունենք»,- նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը չբացառեց, որ իրենք կարող են համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ չնայած վերոնշյալ հարցերում ունեցած տարակարծություններին:

«Մենք ունենք մեր քաղաքական օրակարգը, մենք պատրաստ ենք հանուն ՀՀ ամրապնդման պայքարել բոլոր այն գործիչների հետ, որոնք կկիսեն մեր կարծիքը: Մեր պայքարը ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի է, այլ հանուն մեր հայրենիքի ամրապնդման»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը նաև նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահն ասելիք և անելիք ունի քաղաքականության մեջ:

Օգոստոսի 28-ին ռուսական НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդնախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ձախողմանև ապրիլին տեղի ունեցած հեղափոխության պատճառը Սարգսյանի նախաձեռնածՍահմանադրական բարեփոխումներն ու երրորդ ժամկետով պաշտոնավարելու ձգտումն էին:

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40