Ժամանցային-առողջարարական նոր կենտրոն Կապանում

10.09.2015 12:14
4936

Սեպտեմբերի 5-ին Կապանի Արամ Մանուկյան փողոցում դռները բացեց ժամանցային-առողջարարական նոր համալիրը: Մարզկենտրոնի նախկին կիսաքանդ լողավազանի տեղում վեր է հառնել մի կառույց, որ իր նախկին եւ այժմյան ակնահաճո տեսքին հարիր անվանում է կրում՝ «Ֆենիքս»: Շինաշխատանքներն իրականացրել է «Տիմո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (նախագահ՝ Արտուր Աթայան): Առանձին աշխատանքներ կատարելու համար մասնագետներ են հրավիրվել մայրաքաղաքից: «Երբ քաղաքապետ էի, զգացի, որ քաղաքին լողավազան է անհրաժեշտ, - ասում է կենտրոնի հիմնադիր, Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը, - ծանրութեթեւ արեցի լողավազան կառուցելու բոլոր տարբերակները, մտածեցի, որ դա նաեւ լավ բիզնես է եւ չսխալվեցի: Ինձ համար գոնե անսպասելի էր երեխաների այս հոսքը, ովքեր ցանկանում են լողով պարապել: Բացի երկրորդ հարկում կառուցված լողավազանից, որ սպասարկելու է տարբեր տարիքի մարդկանց, նախատեսում ենք առաջին հարկում եւս մի լողավազան, որտեղ լող կուսուցանեն երեխաներին, եւ ավելի շատ մարզական թեքում կունենա»:

Համալիրը հրավիրել է չորս մարզչի, որոնք կաշխատեն ե՛ւ մեծահասակների, ե՛ւ երեխաների հետ: Արդեն ձեւավորված են երեխաների խմբերը, որտեղ ընդգրկված է 20-ական հոգի: Ըստ ամենայնի դրվում են Կապանում լող մարզաձեւի ուսուցման եւ մասսայականացման հիմքերը: Լողալ ցանկացողները համալիր կայցելեն բուժզննում անցնելուց եւ բժշկական տեղեկանք ունենալուց հետո:

Համալիրը մեր օրերին բնորոշ սոցիալական կարեւոր՝ զբաղվածության խնդիր է լուծում: Այստեղ առայժմ աշխատում է 23 հոգի, եթե ամբողջությամբ սկսի գործել, նրանց թիվը կհասնի 55-ի: Ընդ որում՝ աշխատողների մեծ մասը կին է: Հետաքրքրվեցինք նաեւ լողի համար նախատեսված տոմսերի գնով: Մեր զրուցակիցը կոնկրետ թվեր չասաց, բայց փոխանցեց, որ դրանք մոտավորապես 30 տոկոսով էժան կլինեն մայրաքաղաքի լողավազանների գներից:

Ինչպես տեղեկացանք, լողավազանի չափերը (25 մետր երկարություն, ինը մետր լայնություն) հնարավորություն են ընձեռում լողի մրցումներ անցկացնել:

Առայժմ համալիրի այցելուները կօգտվեն լողավազանից եւ սրճարանից: Համալիրում գործելու են նաեւ մարզումների, գեղեցկության եւ մերսումների սրահներ, հյուրանոց, խանութներ, մանկական զվարճանքի կենտրոն: Ի դեպ, համալիրի տնօրենությունն ըստ ամենայնի հոգացել է Կապանի փոքրիկ բնակիչների մասին: Մանուկները կօգտվեն կարուսելից, կզբոսնեն իրենց համար նախատեսված պուրակում: Համալիրում շարունակվում են շինաշխատանքները, ամբողջանում է մանկական զվարճանքի կենտրոնը, մեր զրուցակիցը չմանրամասնեց հետագա անելիքները, բայց հավելեց, որ մանուկների համար կլինեն անակնկալներ:

Ճաշակով կառուցապատված ու կանաչապատված է համալիրի շրջակայքը, որի կենտրոնում շատրվանն է:

Երեկոյան կողմ աշխույժ եւ մարդաշատ էր համալիրի տարածքը: Նրա շահագործման մեկնարկին ներկա էին ոչ միայն Արամ Մանուկյան փողոցի, այլեւ մարզկենտրոնի տարբեր թաղամասերի բնակիչներ: Բոլորն էլ զարմացած էին, թե նախկին լքյալ եւ անհրապույր տարածքը ժամանցի եւ սպորտի ինչ կենտրոնի կարող է վերածվել: Նվագախումբը երգեր ու աշխույժ պարեղանակներ էր հնչեցնում, փոքրիկներն անմոռաց պարում էին, մեծահասակները զբոսնում էին շատրվանի շուրջը կամ օգտվում բացօթյա սրճարանի ծառայությունից:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40