Ժողովուրդը պարտվել է 2018-ին, երբ դրսից թքեցին մեր հոգու մեջ․ Աշոտ Մինասյան

03.02.2021 19:03
3983

Ես ուզում եմ ձեզ պատմել մի պատմություն, որն անցել է բոլորիս գլխով մի անմեղսունակի պատճառով. դրա մեղավորը դարձանք բոլորս, բայց ոչ ինքը, մի անմեղսունակի, որը կործանեց մի ամբողջ աշխարհ, կործանեց մի ամբողջ երկիր, 5000 եւ ավելի մայրերի դարձրեց «Հայաստան մայրիկ», որ ողբից ավելի շատ երգում են՝ մոռացած իրենց ցավը։ Այս մասին, այսօր՝ փետվարի 3-ին, Գյումրիում ընթացող «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքին հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

«Երեսուն տարի շարունակ Արցախ եմ այցելել հպարտի, հաղթող հրամանատարի, հաղթող զինվորի պես, որի մի մազաչափ լուման էլ ես եմ ունեցել: Ամեն անգամ այցելելով Արցախ՝ ես իմ զինակից ընկերներին, որոնց կորցրել եմ մարտադաշտում, միշտ մի բան եմ ասել՝ ափսոս, տղերք, չտեսաք Արցախը։ Սրանից երկու օր առաջ ես եղա Արցախում եւ մի բան էի ասում՝ երանի ձեզ, տղերք, որ չտեսաք իմ պարտությունը ու նաեւ ձեր պարտությունը»,-ասաց Մինասյանը։

Նա նշեց՝ խոնարհվում է բոլոր զոհերի առջեւ, նաեւ բոլոր նրանց առջեւ, որոնք այժմ միացել են պետության ղեկավարին հեռացնելու պայքարին։

«Պետությունը պետք է կառավարեն մարդիկ, որոնք ունակ են պետություն կառավարել․ սա օֆիս չէ, սեփական բիզնես չէ, սա պետություն է։ Մենք սերունդներին տալու բան ունենք։ Այդ ինչպես ստացվեց, որ դրսից կարողացան թքել մեր հոգու մեջ, մենք սկսեցինք ատել մեր հերոսներին, մեր զինվորականներին, մեր ժողովրդին, սկսեցինք ատել ինքներս մեզ։ Այդ ինչպե՞ս ստացվեց։ Այդ ինչպե՞ս կարողացան մի ամբողջ ժողովրդի ստել, հայրենադավություն սերմանել մեր մեջ»,- ասաց նա:

Աշոտ Մինսյանն անդրադարձավ հայտարարություններին, թե չենք պարտվել. «Մենք պարտվել ենք, սրանից երեք տարի առաջ ենք պարտվել, երբ սկսեցինք ատել ինքներս մեզ։ Եթե 2020-ի նոյեմբերի 9-ին պարտվեց մեկ անձ՝ իր ամբողջ համախոհ թիմով, ապա ժողովուրդը պարտվել է 2018-ին։ Եկեք նայենք իրականության աչքերին՝ մենք պարտվել ենք այդ ժամանակ, որովհետեւ դրսից թքեցին մեր հոգու մեջ մեր ընկերները, մեր եղբայրները, մեր մտավորականները, եւ մենք հավատացինք այդ հեքիաթին, կերանք այդ «կուտը»։ Մենք ինքներս մեզ չսիրեցինք»,-հայտարարեց Աշոտ Մինասյանը։

Ինչ վերաբերում է երկրից հեռացողներին, հրամանատարն ասաց. «Մի պահեք նրանց, նրանք մարդկային այն տեսակն են, որ պետք է գնան, պետք է հեռանան»:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40