Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարին

14.10.2026 14:59
227

2026 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ստացվել ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի վերաբերյալ քրեական գործը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ենթակա զինծառայողին ժամանակին հոգեբույժի խորհրդատվության չուղարկելու հետևանքով վերջինիս մահն անզգուշությամբ առաջացնելու համար։

Ըստ մեղադրանքի՝ պարտադիր ժամկետային զինծառայող Ն․Հ․-ն 2026 թվականի ապրիլի 14-ին ինքն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Գործը մակագրվել է դտավոր Լևոն Պետրոսյանին։ Այս մասին  տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Մեղադրական եզրակացություն

Ա․Ն․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ՊՆ զորամասի 1-ին գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, չկատարելով իր ծառայողական պարտականությունները, միջոցներ չի ձեռնարկել իր ենթակա՝ «թեթև արտահայտված նևրասթենիա» ախտորոշմամբ ՀՀ Կառավարության N 404-Ն որոշման 7-րդ սյունյակի «գ» կետով (թեթև և կարճատև հոգեկան գործունելության խանգարումներ) սահմանափակումով պիտանի ճանաչված և 2026 թվականի հունվարի 26-ին ՀՀ ԶՈւ զորակոչված, ՀՀ ՊՆ զորամասի 1-ին ուսումնական դպրոցի 1-ին վաշտի 4-րդ դասակի 2-րդ ջոկի պարտադիր ժամկետային զինծառայող Ն․Հ․-ին ժամանակին հոգեբույժի խորհրդատվության ուղարկելու ուղղությամբ, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Ն․Հ․-ը 2026 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իրեն ամրանցված ինքնաձիքից ծնոտի հատվածում կրակոցներ արձակելու եղանանկով ինքնասպանություն է գործել:

Ա․Ն․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, ինչպես նաև՝ բացակայելու արգելքը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40