Հանճարեղ պոետի մեկուկես դարը

19.02.2019 11:19
1386

2019-ին լրանում է հայոց երկու մեծերի՝ Հովհաննես Թումանյանի եւ Կոմիտասի ծննդյան 150-ամյակը: Մեծ լոռեցու հոբելյանը այսօր է՝ փետրվարի 19-ին: Իր մեծությամբ, ստեղծագործությունների խորությամբ, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներով  եւ բազմաժանրությամբ վաղուց դուրս է եկել իր ապրած ու ստեղծագործած պատմական ժամանակների շրջանակներից: Թումանյանն ավելի, քան մեկ ուրիշը, նվաճել է հայ ժողովրդի ազգային մեծ գրող, «Ամենայն հայոց բանաստեղծ» կոչվելու իրավունքը:

Թումանյանին հայ Պառնասի անդաստանում հստակ է տեղորոշել Եղիշե Չարենցը՝ նրան համարելով մեր նոր քերթության Արարատը. «Կա Մեծարենց, կա Տերյան եւ բազում ուրիշ պոետներ կան,Բայց- Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»:

Մի այլ բանաստեղծության մեջ մեծ լոռեցուն համեմատում է համաշխարհային պոեզիայի մեծերի հետ:

Այս հմուտ, հանճարեղ լոռեցին Հոմերի, Գյոթեի հետ մի օր՝ հավասար նստել է քեֆի…

«Թումանյանը վարպետ է ամեն կողմով, մեծ գեղարվեստագետ եւ ժողովրդական հոգու իմաստուն եւ վսեմ թարգման: Նա կանգնած է իր հստակ ճանապարհի վրա, որ լի է գեղարվեստական հրաշալիքներով»,- … Սա էլ նրա ժամանակակցի ու հայ քնարերգության մյուս մեծի՝ Վահան Տերյանի գնահատականն է: Ի դեպ, գեղարվեստական այդ հրաշալիքներն արարել է գրական տարբեր ժանրերով՝ բանաստեղծություն, պոեմ, լեգենդ, բալլադ, քառյակ, հեքիաթ, պատմվածք, հրապարակախոսական հոդված, գրական եւ թարգմանական փոխադրություններ եւ այլն: Նրա «Անուշ» պոեմը Վալերի Բրյուսովը համարել է «հայ կյանքի հանրագիտարան»:

Այս ամենով հանդերձ՝ դյուրին չի եղել պոետի ուղին, եղել են նաեւ չարախոսներ, բանաստեղծը թանկ ժամանակ է կորցրել փակելու զանազան դրամբյանների բերանը: Ի՞նչ էր գրում սույն Դրամբյանը. «Հայոց «գրական մեծությունները» բանագող են պարապում, ժողովրդական ստեղծագործություններն են առնում ու չնչին փոփոխություններով կամ բառացի հրապարակում իբրեւ իրենց ինքնուրույն գրվածք»: Թումանյանն իր ընդիմախոսին սպառիչ պատասխան է տալիս ռուս գրականության դասական Պուշկինի օրինակով, ով գրական մշակման է ընթարկել ռուսական ժողովրդական լեգենդներն ու հեքիաթները եւ վերադարձրել իր ժողովրդին, որոնցով ըստ Թումանյանի՝ «գրականության մեջ էր մտնում ռուսաց ժողովրդական ոգին ու շունչը»: «Ով Դրամբյան, դուք էնքան տգետ եք, չեք էլ իմանում, որ հեքիաթները գրական մարդիկ չեն հորինում, այլ վերցնում են եւ պատմում: Եվ շնորհքը հենց այդ պատմելու մեջ է, որ իմանան ինչը փոխեն, ինչը դուրս գցեն, ինչը պահեն, ինչ լեզվով, ինչ ոճով ու ինչպես պատմեն, որ գեղեցիկ դուրս գա եւ ժողովրդականի համն ու հոտը չկորցնի»- «Ոչ գրական ոչնչությունները՝ քննադատ» հոդվածում գրում է Թումանյանը»:

Թումանյանի կենսափիլիսոփայությունն առավել քան խտացված է նրա քառյակներում, որ նա գրել է կյանքի վերջին շրջանում: Դրանցից յուրաքանչյուրի մեջ զգացվում է մտքի եւ խոսքի խորությունը: «Քառյակները հասուն շրջանի արդյունքն են, դրանք իմ հոգու կենսագրությունն են,- ասում է ու հավելում,- քառյակը գոհար է եւ անպայման հղկված պիտի լինի: Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում՝ ինչ բան է քառյակը»:

Բանաստեղծական այդ փոքր ձեւի մեջ Թումանյանը արտահայտել է մարդկայնության, սիրո եւ համերաշխության, կյանքի հավերժության գաղափարներ, խարազանել մարդկային կյանքի խոտելի կողմերը, ահավասիկ՝

Երկու շիրիմ իրար կից,

Հավերժական լուռ դրկից,

Թախծում են պաղ ու խորհում,

Թե՝ ինչ տարան աշխարհքից:

Նրա գրական ստեղծագործություններում, հրապարակախոսական հոդվածներում արծարծված գաղափարները, չխուսափենք այդ բառից, խրատները, այժմեական են մեր օրերում քանզի աշխարհն այսօր նույնքան հեռու է կատարյալ լինելուց, որքան Թումանյանի ժամանակներում: Արդ, ո՞րն է դժվարը ըստ Թումանյանի. «Աշխարհքում ամեն բան հեշտ է, մի բան է դժվար՝ մարդ լինելը…Հեշտ բան հո չէ՞ մարդ լինելը»: 

Թումանյանը քեֆ սիրող մարդ էր, եւ մտերիմների կողմից ստացել էր եւս մի կոչում՝ «Ամենայն հայոց թամադա»:

Ամենայն Հայոց բանաստեղծի 150-ամյակի օրը բազում միջոցառումներ են նախատեսված, նաեւ կլինեն հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումներ, Թումանյանի ընթերցումներ, որոնցում կհնչի մեծ պոետի անմահ խոսքը:

Արդեն մի քանի տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հռչակվել է գիրք նվիրելու օր, չէ՞ որ մեզանից շատերը գրքի հետ ծանոթացել են թումանյանական հեքիաթներով ու մանկական բանաստեղծություններով: Ռուս գրող Կորնեյ Չուկովսկին հենց միայն Թումանյանի՝ մանուկների համար գրված ստեղծագործությունները նկատի առնելով գրել է. «Նրան ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը», իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետների շարքը չդասել»:

Դե իսկ հոբելյանական ու հիշարժան օրը Թումանյան պոետի բանաստեղծական աշխարհին հաղորդակցվելու մի պատեհ առիթ է: 

Վահրամ Օրբելյան

 

 

 

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09