Զինծառայողներին բնակպայմանների բարելավման շահառու դիտարկելու պայմաններն ավելի խստացնելու նախագծի մասին. ՄԻՊ դիրքորոշում

10.03.2025 16:45
544

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Խոսքը վերաբերում է նշված օրենքի` «Զինծառայողների բնակարանային ապահովությունը» վերտառությամբ 65-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, ըստ որի՝

  • ներկայում գործող 30 կիլոմետրի փոխարեն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվելու ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալը,
  • Նախագծով առաջարկվում է նաև վերը նշված հոդվածում կատարել լրացում և սահմանել, որ վարձակալության պայմանագրի պետական գրանցման ծախսերն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բյուջետային տարվա ընթացքում մեկ անգամ,
  • Նախագիծը խնդրահարույց է նաև այն առումով, որ դրան տրվում է հետադարձություն և պարունակում է զինծառայողների իրավական վիճակը վատթարացնող դրույթ:

Հարկ է նկատել, որ մինչև նշված Նախագծի շրջանառությունն էլ բնակարանային ապահովության հարցերի վերաբերյալ զինծառայողներից և նրանց ընտանիքների անդամներից Պաշտպանի աշխատակազմ պարբերաբար ստացվում են բողոքներ: Դրանց մանրամասն անդրադարձ է կատարվել Պաշտպանի տարեկան հաղորդումներում:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ շրջանառվող Նախագիծն առավել է խորացրել գոյություն ունեցող մտահոգությունները: Նախագծի վերաբերյալ Պաշտպանի դիրքորոշումը՝ այստեղ:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25