ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՈՒՄ՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ

10.08.2018 12:05
1691

Օգոստոսի 9-ին Սիսիանի քաղաքային պանթեոնում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցավ Սիսիանի N զորամասի նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը:

20180809 101147 

Ծնողների, հարազատների   ու սպայական կազմի ներկայությամբ ուսումնական վաշտի նորակոչիկ զինծառայողները երդվեցին անձնվիրաբար ծառայել հայրենիքին, հանուն նրա չխնայել կյանքը, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու պահպանել ռազմական գաղտնիքը:
Երդման արարողությանը ներկա ծնողներն ու հարազատները արցունքոտ աչքերով, անթաքույց հպարտությամբ հետևում էին որդիների ամեն մի շարժմանը, նկատում, որ մեկ ամսվա ընթացքում մեծացել են, հասունացել: Հայրենի սահմաներն ու հարազատներին պաշտպանելու գիտակցումն ասես դաջված էր նրանց հայացքներում: 
Զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանը զինվորական երդման առթիվ շնորհավորեց նորակոչիկներին, մաղթեց հաստատուն կամք և ոգու զորություն,  հորդորեց՝ խորությամբ ըմբռնեն զինվորական երդման խորհուրդը, ամբասիր ծառայությամբ ավելացնեն զորամասի ձեռքբերումներն ու պատվով կրեն հայ զինվորի կոչումը: 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Պարգև Զեյնալյանը օրհնեց նորակոչիկներին, շնորհավորեց ծնողներին՝ կոչ անելով տագնապի փոխարեն հպարտանալ, քանի որ իրենց զավակները պատիվ ունեն ծառայելու ազատ, անկախ հանրապետության հզոր ու կայացած բանակում: 
Նորակոչիկ ընկերներին շնորհավորեց, խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն մաղթեց նաև շարքային Տիգրան Դավթյանը:
 Հանդիսավոր արարողության ավարտին նորակոչիկներին հանձնվեցին արձակման թերթիկներ՝ ծնողների հետ ժամանակ անցկացնելու և մեկ ամսում կուտակված կարոտը փոքր ինչ մեղմելու համար:

 

20180809 10072520180809 10075220180809 10153720180809 10162120180809 104122

 

sisian.info

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24