Պարզվել է Սյունիքի մարզի 51-ամյա բնակչի վնասվածք ստանալու իրական պատճառը

22.02.2021 16:03
1068

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Սյունիքի մարզի 51-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:

2020թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 02:50-ին,  գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ «Գորիսի բժշկական կենտրոն» բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչ, 51 տարեկան տղամարդ, որը  մասնագիտական բուժում ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» և այժմ գտնվում է կոմայի մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որն ուղարկվել է Գորիսի քննչական բաժին և ընդունվել վարույթ: 

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 51-ամյա տղամարդը նշված վնասվածքն ստացել է ոչ թե ընկնելու հետևանքով, այլ՝ համագյուղացի 25-ամյա երիտասարդի հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 3 կգ տարողության գազաբալոնով վերջինիս կողմից գլխին հասցրած հարվածի արդյունքում:

Նախաքննության ընթացքում երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս հարցաքննվել է՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

ankakh.com

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10