Զինվորները ոչ թե գերեվարվել են, այլ առևանգվել. Նիկոլ Փաշինյանը՝ սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին

27.05.2021 11:42
1075

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին այսօր տեղի ունեցած միջադեպին:

«ՀՀ զինված ուժերի վեց զինծառայող ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ, իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ», - ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ մեր զինվորները գերեվարվել են, գերեվարման հանգամանքները պետք է պարզվեն, բայց մի բան հստակ է՝ դա գերեվարություն չէ, տեղի է ունեցել մեր զինվորների առևանգում ՀՀ տարածքից:

«Տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են Հայաստանի համար ու այդ կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող: Շատ կարևոր եմ համարում այդ դեպքի առիթով նույնպես ընդգծել, որ հարցը ամենևին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով, կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի ու զինված ուժերի դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետև զինվորները, բանակը կատարում են ՀՀ սահմանները պահպանելու իրենց գործառույթը», - նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է ու սա այն պարագան է, երբ Հայաստանը պետք է օգտագործի բոլոր լծակները:

«Կարծում եմ, որ մեր հանրությունը պետք է համախմբված լինի մեր զինված ուժերի, բանակի, պետական ինստիտուտների շուրջ: Հստակ է պահանջը, որ Ադրբեջանի զինված ուժերն անվերապահորեն պետք է դուրս գան ՀՀ տարածքից ու Հայաստանը բոլոր իրավիճակներում լինելու է սթափ ու սադրանքների կառավարումը պետք է իրականացվի առավել շրջահայացորեն: Զինված ուժերը պիտի շարունակեն կատարել ՀՀ սահմանների պահպանության ու ամրության, տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց գործառույթները: Ինչքան էլ մենք այսօր դժվար իրադրությունների միջով ենք անցնում, նյարդային ու չհավասարակշռված գործողությունները, հայտարարությունները այստեղ ամենևին տեղին չեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01