«Մեծ վտանգ կա նախիջևանյան հատվածից. այսօրվա իշխանությունների համար եկել է ամենաբարդ ժամանակահատվածը». Ռազմական փորձագետ

14.03.2019 10:46
1181

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի խոսքով՝ ուշադրություն դարձնելով արցախաադրբեջանական սահմանի իրավիճակին, չպետք է մոռանալ նաև հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածը, որտեղ թշնամին տեղակայել է մեծ ուժեր՝ հեռահար և ճշգրիտ զինատեսակներով։

«Այս զինատեսակները հենց այնպես չեն տեղակայել սահմանին, դրանք այնտեղ են բերվել օգտագործելու նպատակով, հակառակ դեպքում՝ կտանեին Արցախի սահմանին։ Բոլոր զինատեսակներն այնտեղ կենտրոնացնելը խոսում է այն մասին, որ Նախիջևանից եկող վտանգը շատ մեծ է և արդիական»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետը։
 Ըստ նրա՝ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ պատերազմ սկսելու համար Ադրբեջանի համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ։

Մանրամասնելով ստեղծված իրավիճակը՝ Վ. Համբարձումյանը նկատեց՝ Ադրբեջանի իշխանություններից տեղի հասարակությունը դժգոհ է, ինչը նշանակում է, որ ներքին դժգոհություններից դրդված՝ իշխանությունն իր հայացքն ուղղելու է դեպի արտաքին վտանգներ. Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգներն ու Թուրքիան Սիրիայում են հակամարտության մեջ, Ուկրաինայում իրավիճակը բարենպաստ չէ,  ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ Ադրբեջանն այս լարված իրավիճակում կարող է առիթն օգտագործել։
«Բացի այդ գործոնները, կա ևս մեկը, երբ Ռուսաստանը ՀՀ իշխանությունների կողմից տեսնում է իր երկրի նկատմամբ տարվող ոչ ճիշտ քաղաքականություն, որոշում է Ադրբեջանի ձեռքով մտրակել Հայաստանին։ Իսկ մենք գիտենք, որ Հայաստանի նոր իշխանությունները Ռուսաստանի համար ամենացանկալի իշխանությունները չեն, ինչը գալիս է այն քաղաքականությունից, որը տարվում է մեր իշխանությունների կողմից, ինչը մեր օգտին չէ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով խոսակցություններին, որ ամիսներ առաջ ադրբեջանական զորքը նախիջևանյան ուղղությամբ դիրքերն առաջ է բերել, Վան Համբարձումյանն ընդգծեց, որ ինքը վաղուց է ահազանգել, որ թշնամին առաջ է տալիս իր դիրքերը, նույնիսկ փորձել է իր անհանգստությունները փոխանցել վարչապետին, սակայն իր ասածները լուրջ չեն ընկալվել։

«Իրենց առաջ տված դիրքերն ամրապնդելու համար ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ գործողություններ է իրականացրել, բետոնապատել է իր դիրքերի շուրջը, բայց հայկական կողմն այդ ժամանակ ոչինչ չի արել՝ խոչընդոտելու նրանց աշխատանքներին։ Եթե հայկական կողմը թույլ չտար, որպեսզի նրանք ամրապնդվեին իրենց դիրքերում, ապա մինչև ձմեռ, հնարավոր է, հետ քաշվեին, քանի որ սնուցման ճանապարհներ չէին ունենա, ադեկվատ քայլեր չեմ տեսել»,- նշեց Վան Համբարձումյանը։

Անդրադառնալով Թուրքիայի կողմից Նախիջևանում օդուժի ռազմաբազայի ստեղծման մտադրություններին՝ Վան Համբարձումյանն ասաց, որ այդ ամենը շատ մտահոգիչ է և խոսում է այն մասին, որ Թուրքիան պատրաստակամ է ակտիվ ներքաշվել այն գործընթացներում, որոնք կարող են սպասվել այդ ուղղությամբ։

«Անկեղծ, մեր այսօրվա իշխանությունների համար եկել է ամենաբարդ ժամանակահատվածը, որը լինելու է ամենապատասխանատու շրջանը»,- եզրափակեց ռազմական փորձագետը։

Զվարթ Խաչատրյան

168.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01