ԶՈՒ մոտ 7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. քննարկում վարչապետի մոտ

04.10.2019 20:14
1467

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման գործընթացին: Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝  նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ԶՈՒ սննդամատակարարման գործընթացն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու այն փոփոխությունը, որ ունենք Զինված ուժերի՝ ժամկետային զինծառայողներին սննդով ապահովելու համակարգում: Մենք այդտեղ տեսնում ենք էական և շոշափելի փոփոխություններ, ինչը նաև շատ դրական արձագանք է գտնում ինչպես զինծառայողների, այնպես էլ հանրության շրջանում: Եվ այսօր պետք է քննարկենք, թե ինչպիսին է ընթացիկ իրավիճակը, ինչպես է կազմակերպվում գործընթացը, ինչպես է առաջ ընթանում, ինչ խնդիրներ են ի հայտ գալիս, եթե ի հայտ են գալիս, և ինչպես ենք պատկերացնում այդ խնդիրների լուծումը: Նաև պետք է հասկանանք, թե այս հարաբերությունների փոփոխության արդյունքում կառավարման ինչ փոփոխություններ են տեղի ունենում, այդ փոփոխություններն ինչպես են ազդում ընդհանուր իրավիճակի վրա, և ինչ հետևություններ են բխում այս ամենից:

Կարծում եմ՝ նաև կարևոր է կողմնորոշվել, թե գնային քաղաքականության առումով մենք ինչ երկարաժամկետ պատկերացում և հաշվարկներ ունենք, և այսօրվա մեր հաշվարկները ինչքանով են համապատասխանում նախնական պայմանավորվածություններին, որոնց մասին խոսել ենք այս համակարգը ներդնելուց առաջ: Այս պահի դրությամբ մենք փաստորեն աշխատում ենք 6 ընկերությունների հետ,  որոնք մատակարարում են շուրջ 7000 մարդու: Այնպես որ եկեք սկսենք այս հարցի քննարկումը, որպեսզի նաև միջանկյալ հետևություններ անենք և երկարաժամկետ որոշումներ կայացնենք»:

 Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգին վերաբերող մի շարք հարցեր: Նշվել է, որ այս պահի դրությամբ այս համակարգով արդեն սնվում է շուրջ 7000 ժամկետային զինծառայող՝ 20 զորամասերում, և միջանկյալ արդյունքները խոսում են պրոցեսի դրական ընթացքի մասին: Քննարկվել են ԶՈՒ-ում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման առնչությամբ հետագա քայլերին ու անելիքներին առնչվող հարցեր:

 Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ սննդամատակարարումը պետք է դիտարկել որպես Զինված ուժերի մարտունակության անբաժանելի մաս, և գործընթացը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով: «Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի զինվորը, նրա կարիքները, և ամեն ինչ պետք է արվի այնպես, որպեսզի զինվորն ստանա այն, ինչ պետությունն իր համար նախատեսում է: Մենք միանշանակ պետք է գնանք այս ճանապարհով և պետք է սա դարձնենք ուժեղ ու կայացած ինստիտուտ: Այստեղ անկյունաքարայինը պատերազմական իրավիճակում մատակարարման հարցն է, և պետք է համբերատար աշխատել այն ճիշտ կազմակերպելու ուղղությամբ», - նկատել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել և գործընթացի արդյունավետ կազմակերպման համատեքստում կարևորել պետություն-մասնավոր հատված մշտական գործուն կապը, մշտական համատեղ աշխատանքը:

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

04.06.2026 10:56

Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի հետ

04.06.2026 10:44

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05