Զորականում մարդկանց միակ մտահոգությունն ուղղված էր ապագային․ ինչպե՞ս անենք, որ ապրենք ուժեղ երկրում․ Նարեկ Կարապետյան

13.05.2026 12:14
292

Նոյեմբերյանի Զորական գյուղում հանդիպումն առաջին իսկ րոպեից շեղվեց սովորական կաղապարներից։ Մարդիկ, ովքեր մեզ հրավիրել էին իրենց մոտ, չսկսեցին դժգոհել կենցաղից կամ սոցիալական պայմաններից։ Նրանց միակ մտահոգությունն ու հարցն ուղղված էր ապագային. ինչպե՞ս պիտի անենք, որ ապրենք ուժեղ երկրում։ Այս թուլությունն այլևս ընդունելի չէ մեզ համար։ Այս մասին նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, ով կուսակցության անդամների հետ քարոզարշավի շրջանակում եղել է Զորականում։ 

Կարապետյանը շարունակել է. «Գյուղացիները պայման էին դնում՝ հուսախաբ չանել։ Զարմանալի էր ու տպավորիչ. ոչ մի խոսք անձնական խնդիրների մասին, միայն ու միայն երկրի ամրացման տեսլականը։

Ոգու գաղտնիքը

Շուտով ամեն ինչ պարզ դարձավ, երբ հասկացանք, թե ովքեր են մեր զրուցակիցները։ Զորականում վերաբնակվել են լեգենդար Չարդախլու գյուղի բնակիչները։ Մարշալների ու հերոսների ծննդավայրի ոգին այսօր ապրում է այստեղ։

Կապուտաչյա, ուժեղ մարդկանց գյուղ է։

Տնտեսական պատկերը

Զորականը հայտնի է իր բացառիկ համով դեղձով։

• Հողատարածքներ. Գյուղն ունի շուրջ 700 հեկտար հողատարածք, սակայն մշակվում է ընդամենը 100 հեկտարը։

• Իրացում. Չնայած որակյալ բերքին՝ գյուղում չկա կազմակերպված մթերում։ Բնակիչները ստիպված են բերքը վաճառել միայն միջպետական ճանապարհի եզրին»։ 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01