Զորակոչը Սյունիքի մարզկենտրոնում

14.01.2019 12:52
1508

Հունվարին զանգվածային լրատվամիջոցների հիմնական թեմաներից է լինելու ձմեռային զորակոչը: Հայաստանի զինված ուժերի համալրման այդ միջոցառումը շարունակվելու է մինչեւ ամսվա վերջ, իսկ զորակոչի անդրանիկ հավաքը մարզկենտրոն Կապանում մեկնարկեց հունվարի 13-ին:

Զինակոչների համար հագեցած այդ օրը սկսվեց զինկոմիսարիատի շենքից, որտեղ օրակարգը ներկայացրեց Սյունիքի զինկոմ, գնդապետ Արարատ Մանուչարյանը: Նա ապագա զինվորներին, մասնավորապես, հայտնեց, որ պաշտպանության նախարարի հրամանով այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոս, որոնք չպետք է ունենան տեսա եւ լուսանկարահանման, ինչպես նաեւ համացանց մտնելու հնարավորություն:

Զինակոչիկներն այնուհետեւ եղան Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ օրհնության կարգ կատարեց Կապանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը` հայրենիքի ապագա պաշտպաններին պատգամելով միասնական եւ հարգանքով լինել միմյանց հանդեպ եւ աչալուրջ ու զգոն` զինծառայության ընթացքում. «Երբեւէ չկորցնեք Ձեր զգոնությունն այս երկու տարվա ընթացքում, եւ կարծում եմ` ծառայության ժամանակ ձեզանից յուրաքանչյուրը խրամատի մեջ լինելով կզգա, թե ինչ է նշանակում Հայաստան, Հայոց երկիր, որովհետեւ ձեր թիկունքում են գտնվում ձեր քույրերը, մայրերը, հայրերը, եղբայրները, ովքեր անմնացորդ սիրում են ձեզ»:

Օրվա գլխավոր իրադարձությունը` զորակոչին նվիրված հանրահավաքը տեղի ունեցավ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում, որին մասնակցում էին մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Արցախյան գոյամարտի եւ Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, վետերաններ, զինակոչիկների հարազատներն ու մտերիմներ: Բացելով հանրահավաքը` Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը նշեց, որ ապագա զինվորիներին կյանքի այդ հատվածում` զինծառայողության ընթացքում փորձություն է սպասվում, բայց փոքր - ինչ չի կասկածում, որ նրանք կհաղթահարեն այդ փորձությունը: Նաեւ հորդորով դիմեց զինակոչիկներին` հպարտության, պատվի եւ արժանապատվության բարձր զգացումով կծառայեք:

Ապագա զինվորներին ողջերթի խոսքեր հղեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ով իր խոսքում նշեց, որ բանակը մի առանձնահատուկ դպրոց է, որի քուրայով պիտի անցնի յուրաքանչյուր հայ երիտասարդ, քանզի այդ դպրոցում երիտասարդը ձեռք է բերում ինչպես տղամարդկային հատկանիշներ, այնպես էլ ռազմական գիտելիքներ ու զինվորական կարգապահություն:

Զինակոչիկներին բարեմաղթանքի խոսքեր հղեցին Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Զոհրաբ Առաքելյանը, Կապանի վետերանների խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանը, Երկրապահ կամավորների միությունից` Սուրիկ Հովսեփյանը, Ապրիլյան պատերազմի մասնակից Արթուր Ստեփանյանը` զինակոչիկներին անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ մաղթելով:

Սյունիքի զինկոմ, գնդապետ Արարատ Մանուչարյանը, ամփոփելով ելույթները, զինակոչիկներին հորդորեց ծառայության ընթացքում հմտորեն տիրապետել ռազմական տեխնիկային, իրենց ամրագրված զենքին, քանզի դրանով է պայմանավորված յուրաքանչյուր զինվորի մարտունակությունը, մարտը վարելու հմտությունը:

Այդ օրն աննախադեպ մարդաշատ էր Գարեգին Նժդեհի հուշահամալիրում: Այս զորակոչին բանակ էր մեկնում 58 զինակոչիկ: Նրանց մեջ կային նաեւ արտերկրից եկածներ:

Ռազմիկ Շամիրյանը ծնվել եւ մեծացել է Վոլգոգրադում, չորս ամիս առաջ է առաջին անգամ եկել Հայաստան: Հայերեն հասկանում է, սակայն դեռեւս վարժ չի տիրապետում մայրենի լեզվին: Բայց դրանից բնավ չի նեղսրտում: Ասում է` կարեւորն այն է, որ իր հայրենակիցներով է շրջապատված, լեզվական արգելքը շատ շուտով կհաղթահարի:

Զինակոչիկների համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ էին պատրաստել Կապանի եւ Քաջարանի համայնքապետարանները, որոնք հանձնվեցին բանակ մեկնողներին: Վերջիններս էլ, որպես հարգանքի տուրք, մեկական ծաղիկ դրեցին Գարեգին Նժդեհի հուշարձանին եւ հանրահավաքում ելույթ ունեցածների հետ լուսանկարվեցին` որպես անմոռանալի հուշ` հիշարժան օրվա:

Վահրամ Օրբելյան

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40