ՀԱՊԿ-ը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանին դիտարկում է իրավահավասար գործընկեր․ Տասմագամբետով

18.09.2024 14:39
586

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանին դիտարկում է իրավահավասար գործընկեր։ Այս մասին «Դաշնակիցներ. ՀԱՊԿ» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել Ռուսաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին։ Այնուամենայնիվ, ՀԱՊԿ ղեկավարությունը նախկինի պես կազմակերպության ձևաչափում Հայաստանը դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր։

«Պատրաստ ենք երկխոսության պաշտոնական Երևանի գործընկերների հետ արդիական բոլոր հարցերի շուրջ»,– հայտնել է նա։

Տասմագամբետովը հավելել է, որ «Փոխգործակցություն», «Որոնում», «Էշելոն» զորավարժությունների ընթացքում գործի է դրվել ամենաժամանակակից տեխնիկան, ներառյալ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր։

Մասնակիցները մարտական պատրաստվածության, ներդաշնակության, մոտիվացիայի բարձր մակարդակ են ցուցաբերել։ Տասմագամբետովը հավելել է, որ դա թույլ է տալիս արձանագրել ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցների պատրաստակամությունը համատեղ մարտական և այլ խնդիրների կատարման հարցում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ միջազգային գործընկերների հետ փոխգործակցությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկը։ Որպես հիմնական կառույցներ նա առանձնացրել է ՄԱԿ–ը, ՇՀԿ–ն և ԱՊՀ–ն, այդ թվում դրանց ստորաբաժանումները, որոնք վերահսկում են ահաբեկչությանը հակազդելը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

«ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»։

yerevan.today

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22